ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին
27.02.2018

Ս. թ. փետրվարի 27-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:
Համերգի ընթացքում ելույթ կունենան մենակատարներ՝ Սարգիս Աղամալյանը /տենոր/, Միքայել Գրիգորյանը /տենոր/, Անուշ Հարությունյանը /մեցցո-սոպրանո/:
Ծրագրում կհնչեն` հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ /Կոմիտաս, Ա. Բաբաջանյան, Է. Հովհաննիսյան, Բ. Կանաչյան, Ա. Տիգրանյան, Հ. Օդաբաշյան, Պ. Չայկովսկի, Վ. Ա. Մոցարտ, Ջ. Վերդի, Հ. Բեռլիոզ, Շ. Գունո, Կ. Պոլետտի/:
Համերգը կղեկավարի ՀՀ Ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյանը:
Ազդագիրը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: