ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
«Բալթիկ վոյս» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող խումբն արժանացել է առաջին մրցանակի
21.07.2017

Ս. թ. հուլիսի 1-5-ը Լիտվայի Յուոդկրանտե ծովափնյա քաղաքում անցկացվեց «Բալթիկ վոյս» 5-րդ միջազգային մրցույթը, որի նպատակն է բացահայտել շնորհալի երիտասարդներին՝ երաժշտարվեստի ոլորտում:

Այս տարի մրցույթին մասնակցում էր ավելի քան 100 մասնակից՝  Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Մալթայից, Էստոնիայից և այլ երկրներից:

Հայաստանը ներկայացնում էր «Only Girls» խումբը /գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Նաիրա Գուրջինյան/, որը մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Նշենք, որ անսամբլ անվանակարգում փառատոնի կազմկոմիտեն Գրան պրի մրցանակ չէր սահմանել:

Մրցութային առաջին օրը խումբը կատարել է «Լողա իմ նավակ» երգը, որի երաժշտության հեղինակը Նաիրա Գուրջինյանն է, խոսքերի հեղինակը՝ Գևորգ Գրիգորյանը: Մրցութային երկրորդ օրը  խումբը կատարել է «The Beatles» խմբի «Hey Jude» երգը նոր գործիքավորմամբ, որի հեղինակը գերմանաբնակ երաժիշտ Դավիթ Մարգարյանն է:

Հիշեցնենք, որ սա «Only Girls» խմբի առաջին միջազգային հաջողությունը չէ. 2016 թվականին Բաթումի քաղաքում անցկացված «Wonderland» մրցույթում խումբն արժանացել է գրան պրի մրցանակի:

Առաջիկայում կան մենահամերգի հրավերներ Գերմանիայից և Յուրմալայից: Խումբը պատրաստվում է նաև նոր նախագծերի և համերգների, որոնցից մեկը «The Beatles-ի» հայտնի երգերի ներկայացումն է նոր գործիքավորմամբ և նոր մոտեցումներով:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
balet-nov-23
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: