ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթի հաղթողներն են Անդրեյ Կուրբետը և Արինա Իսահակյանը
16.05.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. մայիսի 10-12-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 4-րդ  մրցույթը: Մրցույթի կազմակերպիչն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, աջակիցը՝  Երևանի քաղաքապետարանը:
Մրցութային 2 տարիքային խմբում մասնակցել են 17 պատանի կոմպոզիտոր:
Հանձնաժողովի որոշմամբ կրտսեր տարիքային խմբում /մինչև 13 տարեկան/ հաղթող է ճանաչվել Արինա Իսահակյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Մերի Առակյանը, երրորդը՝  Էրիկա Մարկոսյանը: Ավագ խմբում /14-18 տարեկան/՝ հաղթող է ճանաչվել Անդրեյ Կուրբետը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Արամ Խանլարին, երրորդ հորիզոնականը կիսվել է երեք մասնակցի՝  Ալլա Համբարձումյանի, Ագնեսա Իսահակյանի և Նարեկ Անդրեասյանի միջև:
Մրցույթի ժյուրիի անդամներն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԿՄ նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:
Հիշեցնենք, որ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել  պատանի կոմպոզիտորներին դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու անդամագրվելու կոմպոզիտորական մեծ ընտանիքին:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
poliuto-nov-9
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: