ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
ԱՊՀ երկրների 12-րդ Երիտասարդական Դելփյան խաղերում հայաստանյան մասնակիցներն արժանացել են մեդալների և դիպլոմների
26.04.2017

2017 թվականի ապրիլի 18-23-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցկացվել են ԱՊՀ երկրների 12-րդ Երիտասարդական Դելփյան խաղերը:
Խաղերին մասնակցում էին պատվիրակություններ՝  Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և այլն:
Խաղերին կարող էին մասնակցել 10-25 տարեկան շնորհալի պատանիներ և երիտասարդներ: Խաղերն անցկացվել են 17 անվանակարգերում:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մասնագիտական ընտրությամբ խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը և թիմային հաշվարկով արժանացել պատվավոր տեղերի:
Հայաստանն այս յուրահատուկ ստուգատեսին մասնակցել է 46 հոգուց կազմված պատվիրակությունով, այդ թվում, 29 մասնակից` 11 անվանակարգերում (դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն, ակադեմիական երգեցողություն, Էստրադային երգեցողություն, Ժողովրդական երգեցողություն, կերպարվեստ, ազգային նվագարաններ, լուսանկարչություն, կրկես, դեկորատիվ կիրառական արվեստ), ժյուրիի 5 անդամ, 2 հայաստանյան Դելփյան կոմիտեի ներկայացուցիչ, 4 նվագակցող, 1 կրկեսային խմբի ղեկավար, 5 ուղեկցող:
Հայաստանի պատվիրակությունից խաղերի միջազգային հանձնաժողովներում ընդգրկված էին` Արմեն Բաբախանյանը (դաշնամուր), Ավետիք Ավեստիսյանը (կերպարվեստ), Նունե Բադալյանը (ակադեմիական երգեցողություն), Մարգարիտ Շահինյանը (ժողովրդական երգեցողություն), Ծովինար Հովհաննիսյանը (ազգային նվագարաններ):
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունում ընդգրկված 29 մասնակիցներն էլ ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և արժանացել` 7 ոսկե, 6 արծաթե, 4 բրոնզե մեդալների և 9 դիպլոմների:
«Հայաստանը 2002 թվականից մասնակցում է ԱՊՀ երկրներում կազմակերպվող Դելփյան խաղերին: Մշակույթի ոլորտում յուրատեսակ օլիմպիական այս խաղերին՝  մեր երեխաները հերթական անգամ իրենց բարձր կատարողական վարպետությամբ հրաշալի արդյունքներ արձանագրեցին: Այս բարձր ցուցանիշները մեր երեխաների շնորհալիության, մանկավարժների աշխատանքի և նվիրվածության արդյունք է: Երեխաների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության հարցը մշակույթի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում է, ինչի ուղղությամբ տարվում են հետևողական աշխատանքներ և իրականացվում բազմաբնույթ նպատակային ծրագրեր. երաժշտական գործիքների և գրականության տրամադրում, կրթաթոշակների սահմանում` առավել տաղանդավոր երեխաներին, միջազգային տարբեր հարթակներում մասնակցության ապահովում և այլն: Մեր երեխաների հաղթանակները միջազգային հեղինակավոր հարթակներում ինչ-որ առումով սովորական է դարձել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում երեխաներին, ծնողներին, մանկավարժներին, միևնույն ժամանակ շնորհավորելով համընդհանուր հաղթանակի առթիվ»,-նշել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը և շնորհակալագրեր հանձնել հաղթողներին:
Ս. թ. ապրիլի 26-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում Դելփյան խաղերին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Հայկական ազգային Դելփյան կոմիտեի նախագահ Ալեքսան Զաքյանը, Հայկական ազգային Դելփյան կոմիտեի գեղարվեստական ղեկավար Նելլի Սարգսյանը, «Դաշնամուր» անվանակարգում հանձնաժողովի անդամ Արմեն Բաբախանյանը, «Ազգային նվագարաններ» անվանակարգում հանձնաժողովի անդամ Ծովինար Հովհաննիսյանը:
Վերադառնալ
golden-apricot-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: