ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթում` հայաստանյան մասնակիցներն արժանացել են մրցանակների
22.03.2017

Ս. թ. մարտի 14-18-ը Թբիլիսիում կայացել է Վրաստանի ժողովրդական արտիստ Նոդար Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթը:

Մրցույթի կազմակերպիչներն են Ե. Միկելաձեի անվան ազգային երաժշտական կենտրոնը, աջակիցներ՝ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարարությունը և Թբիլիսիի քաղաքապետարանը:

Հեղինակավոր այս մրցույթում իրենց մասնակցությունն են բերել, ավելի քան 80 մենակատարներ` Վրաստանից, Հայաստանից, Լիտվայից և այլ երկրներից:

4 տարիքային խմբերում Հայաստանը ներկայացնում են 5 մենակատարներ, ովքեր արժանացել են հետևյալ մրցանակների.

◆ Մարիամ Ալոյան /մեցցո-սոպրանո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրոս, դասատու՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ք. Սահակյան) արժանացել է Հաղթողի կոչման և Գրան պրի մրցանակի:

◆ Արտյոմ Ասմանգուլյան (Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան) արժանացել է Առաջին մրցանակի:

◆ Հովհաննես Անդրեասյան (տենոր) արժանացել է Առաջին մրցանակի:

◆ Հովհաննես Կարապետյան /բաս, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, դասատու՝ պրոֆեսոր Կ. Մկրտչյան/ արժանացել է Երկրորդ մրցանակի:

◆ Արուսյակ Դավթյան /սոպրանո/ արժանացել է Երկրորդ մրցանակի:

Ն. Անդգուլաձեի անվան երիտասարդ երգիչների 2-րդ միջազգային մրցույթի հանձնաժողովի կազմում Հայաստանից ընդգրկված էր «Tenor World Association of Arts» ասոցիացիայի նախագահ, տենոր Կարեն Զոհրաբյանը, ինչպես նաև առաջատար մասնագետներ Իտալիայից, Վրաստանից, Լիտվայից:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:      

Վերադառնալ
tagharan-june-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: