ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
«Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթում հայաստանյան մասնակիցն արժանացել է հաղթողի կոչման և առաջին մրցանակի
16.03.2017

Ս. թ. մարտի 9-13-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է «Պետերբուրգյան գարուն-2017» արվեստների միջազգային մրցույթը:

Մրցույթն իրականացվել է 9 անվանակարգերում և ժանրերում` «Պարարվեստ», «Էստրադային երգեցողություն», «Ակադեմիական երգեցողություն և Երգչախմբային արվեստ», «Ժողովրդական երգեցողություն», «Գործիքային արվեստ», «Թատերարվեստ», «Կրկեսային արվեստ», «Կերպարվեստ», «Հեղինակային երգ»:

Այս հեղինակավոր մրցույթում իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 80 համույթներ և 450 մենակատարներ` Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Սլովակիայից և այլն:

Հայաստանյան մասնակից Ալեքսանդրա Կուզմինան, ով  ներկայացնում է Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը (լարային բաժնի X դասարան, դասատու` պրոֆեսոր Գագիկ Սմբատյան) «Գործիքային արվեստ» անվանակարգում արժանացել է հաղթողի կոչման և առաջին մրցանակի:
Լուսանկարը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
sound-silence
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: