ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
Հեղինակավոր մրցույթից Տիգրան Օհանյանը վերադարձել է «Գրան պրի» մրցանակով
21.12.2016

Ս. թ. դեկտեմբերի 7-13-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Մեներգիչների միջազգային Սուրբծննդյան 3-րդ մրցույթը: ՀՀ մշակույթի նախարարության և «Երիտասարդ տաղանդների աջակցության» հիմնադրամի աջակցությամբ այս հեղինակավոր ստուգատեսին Հայաստանը ներկայացրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներ Լուսինե Մակարյանը և Տիգրան Օհանյանը:

16 երկրի 120 վոկալիստների մասնակցությամբ հեղինակավոր մրցույթում հաղթող է ճանաչվել և «Գրան պրի» մրցանակի արժանացել` Տիգրան Օհանյանը /տենոր/: Լուսինե Մակարյանն արժանացել է Պատվո դիպլոմի, իսկ նվագակցող, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի` երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը` «Լավագույն կոնցերտմայստեր» մրցանակի:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
tagharan-june-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: