ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը հեղինակավոր մրցույթում արժանացել է մրցանակների
18.10.2016

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային երգիչների ծրագրի անդամ Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը՝ ս. թ. սեպտեմբերի 19-26-ը Ուֆայում /Բաշկորտոստան, ՌԴ/ մասնակցել է Ֆ. Շալյապինի անվան վոկալիստների միջազգային առաջին մրցույթին՝ արժանանալով դիպլոմի և Իրկին Գաբիտովի անվան հատուկ մրցանակի:
Երիտասարդական օպերային երգիչների ծրագիրը ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակը երիտասարդ մեներգիչների բազմակողմանի պատրաստումն ու կատարելագործումն է վոկալ արվեստում: Երիտասարդ օպերային երգիչները վոկալի և բեմական շարժուձևի մեջ հմտանալուն զուգահեռ սովորում են «օպերային լեզուներ»՝ իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում մասնակցելու թատրոնի խաղացանկային ներկայացումներին, ինչպես նաև տարբեր համերգային ծրագրերի, արդյունքում` ձեռք բերելով բեմական փորձ: Ծրագրին ներկայումս մասնակցում են 10 երիտասարդ վոկալիստներ: Ծրագիրի ղեկավարն է Լևոն Ջավադյանը:
Վերադառնալ
happines-may-30
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: