ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մեր հաղթանակները
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներն արժանացել են մրցանակների
18.10.2016

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի դերասան» 4-րդ կուրսի ուսանողները` ս. թ. հոկտեմբերի 7-9-ը մասնակցել են Կիևում կայացած «JoyFest» միջազգային 4-րդ թատերական փառատոնին: Փառատոնին հայ ուսանողները ներկայացել էին «Կարճ պատմություններ» վերնագրով բեմադրությամբ: Դասական և ժամանակակից դրամատուրգների պիեսների հատընտիր հատվածների հիման վրա կառուցված ներկայացումը երկու անվանակարգում արժանացել է մրցանակների: «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում մրցանակի է արժանացել Զառա Անտոնյանը, իսկ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Մարիետա Դովլաթբեկյանը:
Լուսանկարները ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
sound-silence
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: