ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Ամփոփվել է Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդես /մարզային«ArtExpo»/-ի և մրցույթ-փառատոնի արդյունքները
25.09.2011

Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված՝ ս. թ. սեպտեմբերի 4-5-ին՝ Վանաձորում և 8-9-ին՝ Գյումրիում կազմակերպել են Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդես /մարզային «ArtExpo»/ և մրցույթ-փառատոն:
Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսը /մարզային «ArtExpo»/ և մրցույթ-փառատոնն անցկացվել են 14 անվանակարգերում:
Սեպտեմբերի 4-5-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես են եկել հանրապետության 8 մարզերի թատերախմբեր: «Լավագույն թատերական խումբ» անվանակարգի հաղթողներ են՝
Ալավերդու դրամատիկական թատրոնը /1-ին մրցանակ/ , Մեծամորի «Տրուբադուր» թատերախումբը /2-րդ մրցանակ/, Արթիկի քաղաքապետարանի մշակույթի տան թիվ 2 մանկական թատրոնը /2-րդ մրցանակ/: Ժյուրիի նախագահ՝ Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար Նիկոլայ Ծատուրյան: Սեպտեմբերի 8-ին Գյումրիի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել «Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի /մարզային «ArtExpo»/» բացման արարողությունը: Ցուցահանդեսին ՀՀ մարզերից մասնակցել են ավելի քան 100 քաղաքային և գյուղական համայնքներ: «Մշակութային լավագույն գյուղական համայնք» անվանակարգում Օշականի գյուղական համայնքն արժանացել է 1-ին մրցանակի, Կողբի գյուղական համայնքը՝ 2-րդ մրցանակի: «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» անվանակարգում Գյումրու և Արտաշատի քաղաքային համայնքները՝ 1-ին մրցանակի: «Լավագույն մշակույթի տուն» անվանակարգում Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվ. մշակույթի տունը և Զովունիի մշակութային կենտրոնը՝ 1-ին մրցանակի, Եղեգնաձորի մշակույթի տունը՝ 2-րդ մրցանակի: «Լավագույն դպրոց /մշակութային կրթության ոլորտ/» անվանակարգում
Փարաքար գյուղական համայնքի «Հ. Էդգարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը արժանացել է 1-ին մրցանակի, Քանաքեռավանի արվեստի դպրոցը՝ 2-րդ մրցանակի:
«Լավագույն գրադարան» անվանակարգում Ստեփանավանի կենտրոնական գրադարանը՝ 1-ին մրցանակի, Մեծամորի քաղաքային գրադարանը՝ 2-րդ մրցանակի:
«Լավագույն թանգարան /պատկերասրահ, ցուցասրահ/» անվանակարգում Շահումյան համայնքի «Թանգարան բաց երկնքի տակ» և Էջմիածնի պատմաազգագրական թանգարանները՝ 1-ին մրցանակի: «Կերպարվեստի ոլորտի լավագույն ստեղծագործող» անվանակարգում Սամվել Հովհաննիսյանը /ՀՀ Վայոց ձորի մարզ/՝ 1-ին մրցանակի, Անի Սուքիասյանը /ՀՀ Լոռու մարզ/՝ 2-րդ մրցանակի:
«Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտ», Լավագույն ասեղնագործ անվանակարգում Անահիտ Բաբայանը /ՀՀ Արմավիրի մարզ/՝ 1-ին մրցանակի, Անահիտ Խլղաթյանը /ՀՀ Շիրակի մարզ/՝ 2-րդ մրցանակի: Լավագույն գորգագործ անվանակարգում Մանյակ Դանիելյանը /ՀՀ Արմավիրի մարզ/՝ 1-ին մրցանակի, Էմմա Քոչարյանը /ՀՀ Գեղարքունիքի մարզ/՝ 2-րդ մրցանակի: Լավագույն դարբնագործ անվանակարգում Սերգեյ Մանուկյանը /ՀՀ Շիրակի մարզ/՝ 1-ին մրցանակի, Գոռ Ֆռանգուլյանը /ՀՀ Տավուշի մարզ/՝ 2-րդ մրցանակի: Լավագույն փայտագործ անվանակարգում Պարույր Պարույրյանը /ՀՀ Կոտայքի մարզ/՝ 1-ին մրցանակի, Ալբերտ Պողոսյանը /ՀՀ Արարատի մարզ/՝ 2-րդ մրցանակի: «Պատմամշակութային ժառանգության պահպանման և օգտագործման լավագույն օրինակ» անվանակարգում Հին Գորիս բնակատեղի Ս. Աստվածածին եկեղեցին՝ 1-ին մրցանակի, Պատմական Արտաշատ-Խոր Վիրապ վանքային համալիրը՝ 2-րդ մրցանակի: Ժյուրիի նախագահ` պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, պատմաբան Լավրենտի Բարսեղյան:
«Լավագույն տեսաֆիլմ /գեղարվեստական, վավերագրական, անիմացիա/» անվանակարգում «Ալավերդի-240» վավերագրական ֆիլմը /ՀՀ Լոռու մարզ, բեմ.` Հրաչյա Պապինյան/՝ 1-ին մրցանակի, «Դրախտի արահետներով» /ՀՀ Վայոց ձորի մարզ, բեմ.`Արփինե Ավետիսյան/ և «Գեղամա աշխարհ» վավերագրական ֆիլմերը /ՀՀ Գեղարքունիքի մարզ, բեմ.` Խոսրով Խլղաթյան/՝ 2-րդ մրցանակի: Ժյուրիի նախագահ` Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի պրոռեկտոր, կինոգետ Անիտա Երզնկյան:
«Լավագույն ժողովրդական երգի համույթ /անհատ կատարող/» անվանակարգում Սուսաննա Ջաղինյանը /անհատ կատարող, ՀՀ Լոռու մարզ/ և Մերի Վարդանյան /անհատ կատարող, ՀՀ Գեղարքունիքի մարզ/՝ 1-ին մրցանակի,
Գևորգ Խաչատրյանը /անհատ կատարող, ՀՀ Արարատի մարզ/ և Սմբատ Խալաթյանը /անհատ կատարող, ՀՀ Արմավիրի մարզ/՝ 2-րդ մրցանակի:
«Լավագույն ազգային նվագարանների խումբ /անհատ կատարող/» անվանակարգում «Արարատ» և Իջևան քաղաքի ժող. գործիքների համույթները՝ 1-ին մրցանակի, Նարեկ Կազազյանը /անհատ կատարող, ՀՀ Լոռու մարզ/, Խաչատուր Աբրահամյանը /անհատ կատարող, ՀՀ Կոտայքի մարզ/ 1-ին մրցանակի, «Բայազետ» համույթը և Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժող. գործիքների համույթը՝ 2-րդ մրցանակի, Արմեն Մանուկյան /անհատ կատարող, ՀՀ Վայոց ձորի մարզ/ և Արմեն Մինասյան /անհատ կատարող, ՀՀ Արագածոտնի մարզ/՝ 2-րդ մրցանակի:
Ժյուրիի նախագահ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի գեղ, ղեկավար Նորայր Դավթյան: «Լավագույն պարային խումբ /անհատ կատարող/» անվանակարգում Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» համույթը՝ 1-ին մրցանակի, «Վեդի» պարային համույթը՝ 2-րդ մրցանակի: Ժյուրիի նախագահ` Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյան:
Սեպտեմբերի 24-ին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում, Միջհամայնքային մշակութային I-ին ցուցահանդեսի /մարզային «ArtExpo»/ և մրցույթ-փառատոնին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, հանձնաժողովների նախագահները:

 

Վերադառնալ
jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: