ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Մշակույթ-կոնցեպտ
Խաղաղության ձոն` “Պուլսար”
09.07.2009

2006թ. նոյեմբերի 19-ին Գերմանիայի Բոխում քաղաքում`"Քրիստոս" եկեղեցու առջև երբ տեղադրվեց հայ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի "Խաղաղության ձոն` Պուլսար" հուշարձանը, աննախադեպ իրադարձություն էր մեր համայնքի կյանքում: Քանդակը ոչ միայն համամարդկային արժեքների գովք է և յուրօրինակ բողոք բռնության ու պատերազմի դեմ, այլև երկու երկրների միջև մշակութային երկխոսության լավագույն վկայություն: Միայն արվեստը, հատկապես տարածականը, կարող է ընդլայնել մարդկային իմացության սահմաններն առանց լեզվական տարբերության, որովհետև առաջնայինը ոգին է և հոգևոր տարածքների նվաճումն ու հաղորդակցումը այլալեզու մշակույթ կրողների հետ:
Ի դեմս Ալբերտ Վարդանյանի "Պուլսար"-ի` մեր երկիրը և ժողովուրդը հնարավորություն ունեցավ ճանաչելու համամարդկային մշակույթի մի արտահայտություն, որը, անտարակույս, կարելի է կոչել ֆենոմենալ այնքանով, որքանով ուղղված է Երկիր մոլորակում խաղաղության պահպանման հիմնախնդրին:
Բնականաբար մշակույթի այսօրինակ նմուշները բոլոր ժամանակներում արդիական են և միտված մեր իդեալին` խաղաղությանն ու նրա պահպանմանը: Մեզանից յուրաքանչյուրը հոգևոր անվտանգություն և ապահովություն է զգում, երբ ամեն անգամ եկեղեցի այցելելիս (կամ եկեղեցու մոտով անցնելիս) դիտում է խաղաղության այդ սիմվոլը: Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե չընդգծենք, որ ժամանակի հոլովույթի մեջ ամենևին էլ չի թուլացել և չի թուլանալու խաղաղության այն տրոփը, որ այդպես ճառագում է այդ քանդակից: Ար- վեստի այդ գործը մեր համայնքի համար արդեն դարձել է վարկանիշ:
Ըստ էության, ստեղծագործական ինքնքտիպ ձեռագրի համար հայ քանդակագոր- ծը արժանի է բարձր գնահատանքի: Լիահույս ենք, որ ի գոհություն Աստծո և մեր մշակութասեր ժողովրդի, Ալբերտ Վարդանյանը իր խաղաղության մունետիկով`"Պուլսար"-ով, կգնահատվի ըստ արժանվույն:
Համայնքի հոգևոր առաջնորդ` Ռուդոլֆ Շուլդ
Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: