ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Վահե Բուդումյան



Վահե Հարությունի Բուդումյան 

 

 

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

7 հոկտեմբերի, 1988 թվական, Երևան

 

Կրթություն

2003-2005 թթ. - Գեղագիտության ազգային կենտրոն ստուդիա-քոլեջ,
2005-2010 թթ. - Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան, կերպարվեստի ֆակուլտետ,
2012-2014 թթ. - Ժամանակակից արվեստի ինստիտուտ՝ ժամանակակից արվեստի պատմություն և տեսություն մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

2010-2017 թթ. - «Ուտոպիանա.ամ» մշակութային-ստեղծագործական ՀԿ-ում՝ մեդիա մասի պատասխանատու,
2011-2014 թթ. - «Հույսի Կամուրջ» ՀԿ-ում դասավանդել է լուսանկարչություն,
2013-2017 թթ. - աշխատել է «Բուն TV» օնլայն հեռուստատեսությունում,
2013-2017 թթ. - «Մեդիալաբ» կրթական նախագծի համակարգող, լուսանկարչության դասընթացավար,
2017 թ. - «Ֆոկուս» արվեստի ՀԿ-ի փոխնախագահ,
2017-2018 թթ. -  համագործակցել է տարբեր կազմակերպությունների հետ որպես գրաֆիկական ձևավորող:

Այլ տվյալներ

2006-2008 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում,
2017 թ. - Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի «Մեկ կադր» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ,
2017 թ. - «Լուսանկարչության հարցեր. տեսություն և տեխնիկա» գրքի համահեղինակ,
Հեղինակ է մի շարք պատմվածքների, որոնք տպագրվել են «Ինքնագիր» և «Գրեթերթ» հանդեսներում,

2010 թ. - արժանանացել է «Ինքնագրի» ժյուրիի հատուկ մրցանակի,
Հայաստանում և արտերկրում մասնակցել է ցուցահանդեսների և մշակութային ծրագրերի՝ որպես վիզուալ արվեստագետ:

 

Կուսակցական պատկանելություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: 

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է:

Կոնտակտային տվյալներ

հեռ.`(+374) 011-52-12-76

 

 


may-25
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: