ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
ՄԱԿ
2006 թ.

վավերացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի "Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին" և "Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուման մասին" կոնվենցիաները, ստորագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի կողմից Ճապոնիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող "Հայկական դուդուկի երաժշտություն" ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը, հաստատվել է գործողության ծրագիրը: Ծրագիրը իրականացվել է 2007 թ.
Մշակութային ժառանգության ոլորտում համագործակցությունն իրականացվում է 1972 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված "Մշակութային և բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին" կոնվենցիային համապատասխան: Համաշխարհային ժառանգության հարցերով զբաղվող հիմնական մարմինը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնն է /հիմնվել է 1992 թ./:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր Համաշխարհային ժառանգության ցուցակ. ցուցակում ընդգրկված են մարդկության առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձաններ և հուշահամալիրներ /թե հնադարյան ճարտարապետական գլուխգործոցներ, թե ժամանակակից/: Համաշխարհայի ցուցակի մեջ ընդգրկվելու վերջնական որոշումը պատրանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին:
Անվանապես Հայաստանը երեք մշակութային կոթող ունի` ընդգրկված այդ ցանկում.
  1. Հաղպատի ու Սանահինի վանքային համալիրները` իբրև մեկ կոթող,
  2. Էջմիածնի Մայր տաճարը, Հռիփսիմե, Գայանե, Շողակաթ եկեղեցիները և Զվարթնոցի տաճարի ավերակները
  3. Գեղարդը և Ամադու կիրճը:
Ազգային հանձնաժողովը մտադիր է Հանրապետության հրապարակը ներկայացնել ընդգրկելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում իբրև ժամանակակից հուշարձան: 1998 թ.-ից Հայաստանը բազմիցս կոչ է արել մի շարք համաշխարհային կազմակերպությունների, այդ թվում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին` միջոցներ ձեռնարկելու Նախիջևանի հայկակակն հուշարձանների մշակութային եղեռնին վերջ տալու նպատակով:
ICOMOS-ի /Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի/ առաջարկությամբ ապրիլի 18-ը սկսած 1982 թ.-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Ամեն տարի ICOMOS-ն առաջարկում է որևէ թեմա` խնդիր հետապնդելով լուսաբանել մշակութային ժառանգության լայն ընդգրկումը: Այս շրջանակներում առաջարկված թեմաների շարքում եղել են` պատմական բնակավայրերը, 20-րդ դարի ժառանգությունը, հողե ճարտարապետական ժառանգությունը, 2006 թ. արդյունաբերական ժառանգությունը:
Հայաստանը ևս ամեն տարի նշում է այդ օրը որևէ միջոցառմամբ: 2006թ. հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշվեց "Էրեբունի" պատմահնագիտական թանգարանում` բացելով "Կարմիր բլուր. նոր գտածոներ" ցուցահանդեսը: Միջոցառման օրը անվճար այցելություն է հայտարարվում թանգարաններում և արգելոց-թանգարաններում:
2007թ.` Մշակութային լանդշաֆտի և բնության հուշարձանների տարի: Ճարտարապետության ազգային թանգարանում կազմակերպվեց "Հայաստանի արդյունաբերական հսկան. Սևան-Հրազդան կասկադ" լուսանկարների ցուցահանդեսը:
2008թ.` Կրոնական ժառանգության տարի: արտարապետության ազգային թանգարանում կազմակերպվեց "Կրոնական ժառանգության պատառիկներ. ինչպես է ծնվում ժառանգության զգացողությունը□լուսանկարների ցուցահանդեսը:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանի հետ համագործակցությունը ակտիվ է նաև յուրաքանչյուր տարի Հայաստանում անցկացվող Եվրոպական ժառանգության օրերին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվող մյուս գործառույթը յուրաքանչյուր վեց տարին մեկ անգամ Համաշխարհային ժառանգության կենտրոնին տրվող պարբերական զեկույցներ են երկու բաժնով` Համաշխարհային ժառանգության մասին կոնվենցիայի դրույթների կատարման և տվյալ հուշարձանի պահպանվածության վիճակի մասին:
Հայաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում մշակությային հիմնախնդիրներին վերաբերված կլոր սեղաններին, սիմպողիումներին ինչպես մասնակցությոնը, այնպես ել կազմակերպմանը:

  1. 2007 թ. հունիսի 18-29-ը "Ապագան քոնն է" ՀԿ-ն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի, "Բրիտանական խորհուրդ", "Վորլդ Վիժն" կազմակերպությունների հովանավորությամբ և ՀՀ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների օժանդակությամբ Հայաստանի տարբեր մարզերում անցկացվեց «Ավանդական արհեստների և արվեստների ուսուցումը Հայաստանում հաշմանդամ երեխաների համար» խորագրով երկշաբաթյա վարպետության դասընթացներ:
  2. 2007 թ. մայիսի 17-19-ը Հայաստանի ազգային պատկերասրահի ռուսական արվեստի բաժնի վարիչ Իրինա Բագդամյանը մասնակցել է Մինսկւմ կայացած "Ավարգարդ և մշակույթներ. արվեստ, դիզային և մշակութային միջավայր" խորագրով կոնֆերանսին` կազմակերպված Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի կողմից:
  3. 2007 թ. հունվարի 28-ից փետրվարի 2-ը ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության պետ Ա. Գրիգորյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Արևելյան և Կենտրոնական Եվրոպային երկրներին վերաբերող "Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված քաղաքների պահպանման և ղեկավարման ընթացքում գիտատեխնիկական նվաճումների կիրառումը" թեմայով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տարածաշրջանային կոնֆերանսին: Ելույթ է ունեցել "Երևանի պատմական կենտրոնի և համաշխարհային ցանկում ընտգրկված հայաստանի հուշարձանների քաղաքային և բնական համայնապատկերների պահպանությունը" թեմայով:
  4. 2007 թ. ապրիլի 26-28-ը Մինսկում կայացած "ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաները և ԱՊՀ օրենսդրությունը" թեմայով միջազգային գիտաժողովին մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչը:
  5. 2007 թ. հունիսի 21-22-ը ՀՀ մշակույթի նախարարության միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Ս. Սահակյանը և պետական ծրագրերի վարչության գլխավոր մասնագետ Ա. Դեմիրճյանը մասնակցել են Թբիլիսիյում կայացած "Կովկաս-միջմշակութային երկխոսության հեռանկարներ" թեմայով կլոր սեղանին:
  6. 2007 թ. սեպտեմբերի 13-16-ը ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Րաֆֆի Զաքարյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպված "Միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը" թեմայով գիտաժողովին:
Վերջին տարիներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացված մշակութային ծրագրեր
2008 թ. ընթացքում կայանալու են Վ. Սարոյանի և Վ. Համբարձումյանի 100-ամյա հոբելյանները, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր մարդկանց տարեդարձերի օրացույցում: Վ. Սարոյանի հոբելյանական միջոցառումները, նշվելու են նաև ԱՊՀ շրջանակներում:
2008 թ. Կլոստեր Լորշ համաշխարհային մշակութային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոգաբարձուների խորհրդի /Մայնի Ֆրանկֆուրտի համաշխարհային մշակուկայթների թանգարան/ նախաձեռնությամբ Գերմանիայում նախատեսվում է անցկացնել հայ երկու արվեստագետների «Արևելյան իրականությունը և պոեզիայի միջև. հայ արվեստագետներ Անտոն և Անդրե Սևրուջյանները» թեմայով լուսանկարչական և գեղանկարչական ցուցահանդես: Ցանկություն կա միջոցառումը կազմակերպել նաև Հայաստանում:

  1. 2008 թ. հունիսի 29-ին հուլիսի 6-ը Հայաստանի երկու թանգարանների ղեկավար աշխատողներ /Էրեբունի թանգարանի տնօրեն և Հայաստանի ազգային պատկերասրահի ավագ գիտաշխատողը/ մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան գրասենյակի կազմակերպված Սանկտ-Պետերբուրգում կայանալիք թանգարանների ղեկավարների համար նախատեսված դասընթացներին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցը` նշանավոր մարդկանց և պատմական իրադարձությունների տարեդարձների

  1. 2007 թ. Ժան Գարզուի /Գառնիկ Զուլումյան/ ծննդյան 100-ամյակ, նկարիչ /1907-2000/
  2. 2007 թ. Նորայար Միսակյանի ծննդյան 100-ամյակ
  3. 2008 թ. Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակ
  4. *2009 թ. համար ներկայացվել են հետևյալ տարելիցները.
  5. 2009 թ.
    1. Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակ
    2. Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակ
    3. Վարազդատ Հարությունյանի ծննդյան 100-ամյակ
    4. Կորյուն Հակոբյանի ծննդյան 100-ամյակ


golden-apricot-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: