ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Թատերարվեստ

Շուկայական տնտեսության նոր պայմաններում ի հայտ է գալիս ստեղծագործական որակական փոփոխությունների՝ բարձրորակ և մրցունակ գեղարվեստական «արտադրանքի», հանդիսասրահի շրջանակի ընդլայնման, ստեղծագործական կոլեկտիվների մրցակցության, մրցութային հիմունքներով ստեղծագործական կոլեկտիվները կազմավորելու, թատրոնների գործունեության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։

Թատերարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական խնդիրներն են՝

◆կազմակերպական և տնտեսական պայմանների ստեղծումը,

◆կառավարման, ղեկավարման համակարգի կատարելագործումը, շենքային պայմանների բարելավումը, տեխնիակական միջոցների՝ լույսային և ռադիոսարքավորումների արդիականացումը:

◆ստեղծագործական գործունեության աջակցումը և խթանումը, ստեղծագործական պետական պատվերների և դրամատիկ ստեղծագործությունների գնման համակարգի զարգացումը, պետական դրամաշնորհների համակարգի ստեղծումը, հյուրախաղային և թատերական փառատոնների գործունեության սուբսիդավորումը,

◆դեբյուտային ծրագրերի աջակցումը, մրցութային եղանակով երիտասարդ բեմադրիչներին ու դերասաններին «ազատ բեմահարթակի» տրամադրումը,

◆միջազգային թատերական փառատոների մասնակցության աջակցումը,

◆կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի բարելավումը։

 

Հանրապետության թատրոնների համար կադրեր է պատրաստում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որն ունի մասնաճյուղեր Վանաձորում, Գյումրիում և Գորիսում։ Հայաստանում գործում են 34 թատրոններ (տես Հավելվածը)։

Նախարարությունն իրականացնում է ազգային թատերարվեստի ավանդույթների պահպանմանը, թատերարվեստի ճյուղերի ու ժանրերի զարգացմանը խթանելուն, թատերական կազմակերպությունների խաղացանկերը նոր ներկայացումներով համալրելուն նպատակաուղղված «Թատերարվեստի աջակցում դրամատիկ ստեղծագործությունների գնման միջոցով», «Թատերարվեստի աջակցում ստեղծագործական պատվերների միջոցով», «Աջակցություն հայկական թատերախմբերին՝ միջազգային թատերական փառատոների մասնակցությանը», «Աջակցություն միջազգային, հանրապետական մրցույթներին ու փառատոներին» ծրագրերը։

Նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերով վերանորոգվում են թատրոնների շենքերն ու շինությունները, վերազինվում են ժամանակակից լույսաձայնային սարքավորումներով, աջակցություն է ցուցաբերվում թատերական կոլեկտիվների՝ միջազգային մրցույթների և փառատոնների մասնակցությանը, ձեռք են բերվում ժամանակակից թատերագիրների նոր ստեղծագործություններ, մշակվում և իրականացվում են թատերարվեստի զարգացմանը խթանող համալիր ծրագրեր։

2008 թվականին իրականացվելու են «Արմմոնո», «Հայֆեստ», Մնջախաղի թատրոնների, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային արվեստի միջազգային թատերական փառատոները, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատրոնների, Տիկնիկային թատերախմբերի և Երիտասարդական թատերական հանրապետական փառատոները։

2007 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացված «Թատրոնի և թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

isahakyan-dec-16
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: