ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Խորհրդային ժամանակահատված (1953-1991 թթ)

ՀՍՍՌ Կուլտուրայի մինիստրությունը կազմավորվել է ՀՍՍՌ Գերագույն սովետի Նախագահության 1953 թ. ապրիլի 17-ի հրամանագրով: 

<<Հրամանագիր
Հայկական ՍՍՌ Կուլտուրայի մինիստություն կազմելու մասին
Հայկական ՍՍՌ Կինեմատոգրաֆիայի մինիստրությունը, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Արվեստի գործերի վարչությունը, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Կուլտուր-լուսավորական հիմնարկությունների գործերի կոմիտեն, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Ռադիոինֆորմացիայի կոմիտեն, Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին կից Պոլիգրաֆիական արդյունաբերության, հրատարակչությունների ու գրքի առևտրի գործերի վարչությունը և Աշխատանքային ռեզերվների վարչությունը միավորել մեկ մինիստրության` Հակական ՍՍՌ Կուլտուրայի մինիստրության մեջ>>։ 

Կուլտուրայի մինիստրության կազմում ընդգրկվել են արվեստի գործերի, ակումբային հիմնարկների և ժողստեղծագործության վարչությունները, արտասահմանյան կապերի, ավտոմատացված կառավարման համակարգի, թանգարանների, գրադարանների, ուսումնական հաստատությունների, կադրերի, կապիտալ շինարարության, պլանային- ֆինանսական, վերահսկողության-վերստուգման բաժինները: Կուլտուրայի մինիստրությունը հանրապետությունում իրականացրել է թատերական, երաժշտական, պարարվեստի, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական և կուլտուր-լուսավորական աշխատանքի ղեկավարությունն ու կազմակերպումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: