ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
gyumri-may-28
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Տարածքային
Հանրապետությունում տարածքային համագործակցության կազմակերպումը նպատակ ունի իրականացնել միասնական մշակութային քաղաքականություն` համամասնորեն զարգացնելու ազգային մշակույթն ու օգտագործելու ստեղծագործական ներուժը երկրի ողջ տարածքում, ինչպես նաև ազգաբնակչության համար մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:

Այս նպատակով մշակութային քաղաքականություն իրականացնող պետական լիազոր մարմինը` ՀՀ մշակույթի նախարարությունը, համագործակցում է ՀՀ մարզպետարանների մշակույթի վարչությունների հետ` նրանցից ընդունելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտեր, ինչպես նաև մշակութային քաղաքականության տարբեր ուղղությունների վերաբերյալ առաջարկներ: Վերոնշյալ հայտերը և առաջարկները քննարկվում, ամփոփվում և կազմվում են ընդհանուր ծրագրեր:

Տարածքային համագործակցության իրականացումը պայմանավորված է նաև ՀՀ Կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով: Մասնավորապես` ՀՀ Կառավարության 2007 թ. ապրիլի 5-ի "Հայաստանի Հանրապետության մարզերում մշակույթի զարգացման ծրագիրը հաստատետելու մասին" N 589-Ն որոշմամբ սահմանվել են ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ մարզպետարանների գործողությունների ծրագիրը 2008-2010 թթ. համար: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է.

  1. պետական լիազոր մարմնի, ՀՀ մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգված գործունեության ապահովում.
  2. միջմարզային մշակութային համագործակցության զարգացում և միասնական մշակութային դաշտի ձևավորում,
  3. մշակութային կյանքին բնակչության մասնակցության պայմանների, մշակութային արժեքների և ծառայութունների մատչելիության ապահովում, մշակութային գործունեություն իրականացնելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովում,
  4. մշակույթի ոլորտի շահառուների թվի ավելացում,
  5. մարզերում մշակութային միջավայրի զարգացման միջոցով մշակույթի ոլորտի մասնագետների`մարզերից դեպի մայրաքաղաք և արտերկիր տեղի ունեցող արտահոսքի նվազեցում,
  6. մշակութային կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովում,
  7. մշակույթի ոլորտի կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման ծրագրերի իրականացում:


Նախարարության կողմից հաստատվում են նաև համագործակցության, համաֆինանսավորման, հյուրախաղային ու փառատոնային ծրագրեր, վարպետության դասընթացներ, որոնցով մարզերում ապահովվում է`
  1. Մշակութային կյանքի աշխուժացումը,
  2. Ավանդական արհեստների և ժողովրդական ստեղծագործության համար պայմանների ստեղծումը,
  3. Թատերահամերգային կազմակերպությունների փոխադարձ այցելութունները և հյուրախաղերը,
  4. Գեղարվեստական պրոֆեսիոնալ և սիրողական գործունեության զարգացման համար պայմանների ապահովումը,
  5. Արհեստագործական կենտրոնների ստեղծումը,
  6. Մշակութային կրթական գործունեության խթանումը,
  7. Մշակութային կազմակերպությունների գործունեության աջակցումը, նյութատեխնիկական միջոցների բարելավման աշխատանքների կազմակերպումը,
  8. Պատմամշակութային հուշարձանների և արվեստի օջախների պահպանումը, հիմնանորոգումը,
  9. Զբոսաշրջության զարգացումը:


Գործող ծրագրերից են.
  1. "Մշակութային մարզ" (2007-2008) /Երևանի թատրոնների և համերգային կազմակերպությունների հյուրախաղերի կազմակերպում մարզերում/.
  2. "Մշակութային մարզ" (2009)
  3. Պետական աջակցության տրամադրում մարզերում և համայնքներում առկա ազգագրական համույթներին, թատերական խմբերին, կիրառական արվեստի վարպետներին` դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով.
  4. "Հեքիաթին հյուր" գյուղական մանկահասակ բնակչության սպասարկում.
  5. "Գրականությունը երեխաներին" գրական բաց դասեր մարզային գրադարաններում.
  6. ՀՀ մարզերում շնորհալի երեխաների ու պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացում ու խթանում.
  7. "Մենք ենք, մեր մարզը" մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում և այլն:
drive-fest-24-26-march
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: