Հայաuտանի Հանրապետության մշակույթի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է Հայաuտանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակույթի բնագավառում:
Կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները
ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված
ստորաբաժանումների (վարչություններ, բաժիններ, գործակալություններ), իր ենթակայությամբ գործող 75 պետական
ոչ առևտրային կազմակերպությունների (թատրոններ,
համերգային կազմակերպություններ, թանգարաններ, գրադարաններ, կրթական հաստատություններ
և այլն), փակ բաժնետիրական ընկերության և <<Ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի
միջոցով, ինչպես
նաև համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների հետ:
Նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության
պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը: Թվարկված
նպատակների իրականացման համար Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով
նախարարությունը մշակում է իրավական ակտերի նախագծեր, նպատակային ծրագրեր, ռազմավարություններ,
հայեցակարգեր ու զարգացման կարճաժամկետ ծրագրեր, իրականացնում է դրանց դիտանցման (մոնիտորինգ)
կազմակերպումը, որտեղ առանցքային տեղ ու դեր է հատկացվում ինչպես օտարերկրյա պետությունների
և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ Հայաստանի տարածքային կառավարման և տեղական
ինքնակառավարման մարմինների, ստեղծագործական միությունների, մշակութային ուղղվածության
հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությանը:
Հայաստանի Հանրապետության համար հատուկ նշանակություն ունեցող պետական ծրագրերի դրույթներին
համապատասխան՝ ՀՀ մշակույթի նախարարությունը մշակել է մի շարք կարևորագույն ռազմավարական
ծրագրեր։ Խոսքը վերաբերում է <<Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի>>
(ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2003 թ. օգոստոսի 8-ին) <<7.2.3. Աղքատության հաղթահարման մշակութային
հայեցակետը նոր խմբագրությամբ ընդունելու վերաբերյալ>> ՀՀ կառավարության որոշման
նախագծին, Ազգային անվտանգության ռազմավարության (հաստատվել է ՀՀ Նախագահի 2007 թ.
փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով) դրույթների հիման վրա մշակված «ՀՀ ազգային անվտանգության
ռազմավարության ապահովմանն ուղղված ՀՀ մշակույթի նախարարության գործունեության ուղղությունները
հաստատալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին և ՀՀ կառավարության 2008-2012 թթ. ծրագրին (ՀՀ Ազգային Ժողովի կողմից հաստատվել
է 2008 թ. ապրիլի 30-ին): Այս փաստաթղթերով
սահմանվում են ՀՀ-ում իրականացվող մշակութային քաղաքականության մի շարք ուղղություններ,
որոնք կազմում են պետական քաղաքականության անկապտելի մասը:
Վերը թվարկվածից բացի, պետական լիազոր մարմնի մշակած կարևոր փաստաթղթերից են <<ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության
2004-2015 թթ. ազգային ծրագիրը>> (ՀՀ կառավարության N 1745-Ն որոշում)
6-րդ գլուխը (<<Հանգիստ, ժամանց և մշակութային կյանք>>), <<ՀՀ մարզերում
մշակույթի զարգացման ծրագիրը>> (ՀՀ կառավարության N 589-Ն որոշում),
<<Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, դրա կենսունակության
պաշտպանության հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը>> (ՀՀ կառավարության
2007 թ. մայիսի 3-ի N 17 արձանագրային որոշում) և այլն:
2012 թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում կկայանա կայուն զարգացմանը նվիրված «Ռիո+20» գագաթաժողովը, որի նպատակն է` գնահատել անցած տարիների աշխատանքը, վերլուծել առկա հիմնախնդիրներն պատճառները և առաջարկել ինչպես լուծման ուղիները, այնպես էլ հետագա զարգացման ռազմավարությունը: Մասնակից պետությունները կներկայացնեն կայուն զարգացման ուղղությամբ իրենց գործունեության արդյունքների ամփոփ զեկույց:
Նշված գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով, ՀՀ վարչապետի 2011 թ. սեպտեմբերի 1-ի N 02/12.6/14598-11 հանձնարարականի համաձայն, ստեղծվեց համակարգող ազգային հանձնաժողով, որի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարությունը մշակեց <<2002-2012 թվականների մշակութային քաղաքականությունը` կայուն զարգացման համատեքստում>> զեկույցը:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3: