ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հրատարակչական գործ

 

Հրատարակչական գործի ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են՝

◆ Միջազգային ցուցահանդեսներին աջակցության իրականացումը,

◆ պետական պատվերով հրատարակվող գրականության պոլիգրաֆիական որակի բարելավումը,

◆ հրատարակչություններին ու սպառողներին սուբսիդիաների և դրամաշնորհների միջոցով աջակցության իրականացումը,

◆ ՀՀ սահմանամերձ, բարձր լեռնային և հեռավոր բնակավայրերի բնակչությանը՝ տեղեկատվությամբ ապահովումը:

Ներկայումս պետության և գրահրատարակչական ոլորտի միջև աշխատանքները համակարգում է ՀՀ մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Ոլորտում գործում է պետական ոչ առևտրային երկու կազմակերպություն՝ Հայաստանի ազգային գրապալատը և «Հայկական Հանրագիտարան» հրատարակչությունը:

◆ Հայ գրքի մասսայականացմանը նպաստում են գրքերի շնորհանդեսները, քննարկումները, մրցույթները: Օրինակ այս նպատակին է ծառայել «Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխությունը և մրցանակի արժանացած ստեղծագործությունների ժողովածուի տպագրումը:

◆ Օտարերկրյա պետություններում Հայաստանի գրահրատարակչական դաշտի և գեղարվեստի քարոզչությանը նպաստում է Հայաստանի Հանրապետության մասնակցությունը գրքի, տպագիր արտադրանքի և այլ հրատարակությունների միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին, ցուցահանդես-տոնավաճառներին /Մոսկվա, Մայնի Ֆրանկֆուրտ, Մինսկ, Թեհրան և այլ քաղաքներ/:

◆ Փոփոխության է ենթարկվում պետական պատվերով հրատարակվող գրականության նպատակաուղղվածությունը և թեմատիկան:

Մինչև 2004 թվականը պետական պատվերն իրականացվում էր 4 ուղղություններով՝ մանկական, հանրագիտարանային, գիտահանրամատչելի, գեղարվեստական և այլ գրականության հրատարակում: 2004 թվականից պետական պատվերի նախկին ուղղություններին ավելացավ նաև հոբելյանական գրականությունը, 2005 թվականից՝ թարգմանական գրականության ենթածրագրերը:

2007 թվականից պետական պատվերը /տես հավելվածը/ առավել նպատակային և համապարփակ ընդգրկում ձեռք բերեց՝ ներառելով նոր ուղղություններ՝ Հայաստանի մշակութային ժառանգությունը քարոզող, սփյուռքահայ, ազգային փոքրամասնությունների և երաժշտագիտական գրականության հրատարակում, որը հնարավորություն ստեղծեց հանրապետության երաժշտական դպրոցների, ուսումնարանների և կոնսերվատորիայի ուսանողներին ապահովել անհրաժեշտ նոտային գրականությամբ և ուսումնական ձեռնարկներով:

◆ Թարգմանական ավանդույթները վերականգնելու և զարգացնելու, ինչպես նաև տարբեր երկրների թարգմանիչների և հրատարակիչների հետ համագործակցությունն ընդլայնելու իմաստով չափազանց արդյունավետ էր «Թարգմանությունը որպես մշակույթների փոխադարձ ներթափանցման ձգողական դաշտ» միջազգային ամենամյա համաժողովը:

◆ Կազմվել է «Էլեկտրոնային հրատարակություններ. հիմնական տեսակներ և ելից տեղեկություններ» Հայաստանի Հանրապետության ստանդարտի նախագիծը: Մշակվել են նաև գրքային արտադրանքի որակական չափորոշիչները:

◆ Գրքի քարոզչության և ընթերցանության տարածման տեսակետից, աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը կնպաստի «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, ինչպես նաև 2007 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Կառավարության հաստատած՝ «Պետական պատվերով հրատարակված գրականության անվճար բաշխման և իրացման կարգը» N 1285-Ն որոշումը:

◆ Հրատարակվող գրականության թեմատիկ բազմազանությունը և պոլիգրաֆիական որակը բարձրացնելու նպատակով նախարարությունն անցկացնում է «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը, որում մրցանակ ստացած գրքերն ուղարկվում են Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսների շրջանակում կազմակերպվող «Գրքարվեստ» միջազգային մրցանակաբաշխությանը: Հիշյալ մրցանակաբաշխությունում վերջին տարիներին Հայաստանի գրքերն արժանացել են պատվավոր մրցանակների, այդ թվում՝ «Գրան պրիի» («Հին Հայաստանի ձեռագրերը»):

◆ Հանրապետության ստեղծագործական և հասարակական կազմակերպությունների՝ Հայաստանի գրողների միության, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի, Գիրք տարածողների ազգային ասոցիացիայի, Հեղինակային իրավունքի ազգային գործակալության հետ սերտ համագործակցությամբ կազմակերպվում են «Գրքի տոներ», «Մանկական գրքի շաբաթ», «Թարգմանչաց տոն», գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպումներ, գրքին և գրականությանն առնչվող հարցերի քննարկումներ, աջակցություն է ցուցաբերվում գրահրատարակչությանը, հեղինակային իրավունքի խնդիրներին նվիրված սեմինարների‚ կլոր սեղանների, գրքի ցուցահանդես-տոնավաճառների և այլ միջոցառումների կազմակերպմանը:

 

book-fest-nov-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: