ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
gyumri-may-28
e-gov
hot-line
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Բաց հասարակության ինստիտուտ
Արվեստ և Մշակույթ ցանցային ծրագիրը նպաստում է մշակութային միջավայրի զարգացմանը
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղը 2009 թվականի ընթացքում շարունակել է աջակցություն ցուցաբերել արվեստի և մշակութային նախաձեռնություններին` օգտագործելով Արվեստ և Մշակույթ ցանցային ծրագրի հնարավորությունները: Հայաստանում այդ ծրագիրն իր գործունեությունն իրականացնում է երկու ուղղություններով, այն է.
Արվեստի ոլորտում` Համագործակցային ծրագրերի խթանում, որը ներառում է մասնագիտական վերապատրաստում և մշակութային համագործակցության արդյունքների ձևավորում, Հասարակական մշակութային միջավայրի զարգացում, որն իր մեջ ունի կարողությունների և մշակութային միջոցառումների զարգացման ուղղությունները:
Մշակութային միջոցառումներ ենթածրագիրն օժանդակում է մշակութային միջոցառումների կազմակերպմանը` փառատոներ, ներկայացումներ, հասարակական քննարկումներ, դասախոսություններ, բանավեճեր և այլ այնպիսի մշակութային միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ներգրավելու հասարակության լայն շերտերի:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մի շարք ծրագրեր վերոթվարկյալների համատեքստում ստացել են դրամաշնորհներ` այդ թվում.

  1. «Ոսկե Ծիրան» Երևանի 6-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանականերում կազմակերպվել է 2-րդ Mini Margaret Mead շրջիկ փառատոնը,
  2. «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կազմակերպվել է «Թատրոնի դիզային զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում» խորագրով 10-օրյա սեմինարը,
  3. «Թումանյանական հեքիաթի օր» թատերական միջազգային փառատոնը,
  4. Մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը
  5. «Կին» միջազգային փառատոնը:
zukerman-march-26
cultural-stop
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: