ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ներկայացվեց երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնը
31.10.2008

ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը` Հայաստանում կամերային երաժշտության խթանման և երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակման նպատակով ս.թ. նոյեմբերի 2-9-ը անցկացնում է Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնը:
Փառատոնին ընդգրկվել են երաժշտական կրթությամբ մինչև 35 տարեկան 28 հեղինակ- կոմպոզիտորների կամերային ժանրում գրված մեկական ստեղծագործություն:
Գեղարվեստական խորհրդի կողմից փառատոնի մասնակցության ուղեգիր ստացած բոլոր 28 երիտասարդ հեղինակների ստեղծագործությունները կներկայացվեն կենդանի կատարումներով` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` նոյեմբերի 2-ին, 4-ին, 7-ին և 9-ին: Այդ օրերին համերգային կատարումները կարող են ունկնդրել բոլոր ցանկացողները, մուտքը ազատ է բոլորի համար:
Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության 1-ին փառատոնին իրենց գործուն մասնակցությունը կբերեն Հայաստանի տարբեր երաժշտական անսամբլներ. Մենակատարների պետական անսամբլը` Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ, Հայաստանի կամերային երգչախումբը` Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ, օպերային թատրոնի կամերային նվագախումբը` Ռումեն Ասատրյանի ղեկավարությամբ:
Փառատոնի փակմանը` ս.թ. նոյեմբերի 9-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա մասնակցության դիպլոմների, նաև մրցանակների հանձնման արարողություն:


Փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմում են.

խորհրդի նախագահ
Ռոբերտ Ամիրխանյան` ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ,
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի
պրոֆեսոր, կոմպոզիտոր
խորհրդի անդամներ
Էդուարդ Հայրապետյան` Հայասսատի կոմպոզիտորների և
երաժշտագետների միության անդամ, կոմպոզիտոր
Մարտուն Իսրայելյան` Հայասսատի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Երևանի Կոմիտռասի անվան պետական
կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր
Աշոտ Զոհրաբյան` Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, Երևանի Կոմիտասի անվան
պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր
Վահրամ Սարգսյան` Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, կոմպոզիտոր, խմբավար:

 

Վերադառնալ
jazz-nov-20
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: