ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ռաֆաել Աթոյանի ստեղծագործությունների հոբելյանական ցուցահանդես` ՀԱՊ-ում
14.06.2011

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված անհատական ցուցահանդեսը: Ցուցադրությունում ներկայացվել են վարպետի տարբեր տարիների գեղանկարչական և ջրաներկ 60 աշխատանքներ, որոնցից 10-ը ՀԱՊ-ի ֆոնդերից, իսկ մյուս մյուսը` ԱՄՆ-ում ստեղծած` ուր 1994 թվականից մինչ օրս բնակվում է նկարիչը: Ցուցահանդեսի բացմանը, շնորհավորելով Ռաֆայել Աթոյանին հայրենիքում բացված անհատականի առթիվ, հանդիսավորությամբ վարպետին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Նախարարը բարձրագույն այդ պարգևով Ռաֆայել Աթոյանին պարգևատրել էր հայ ժամանակակից կերպարվեստի զարգացման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև` գեղանկարչի ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ռաֆայել Աթոյանը ծնվել է 1931 թ. հունվարի 31-ին Լենինականում (այժմ` Գյումրի): Հաճախել է տեղի Ս. Մերկուրովի անվ. նկարչական դպրոցը, մասնագիտական կրթություն է ստացել Երևանի Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստական ուսումնարանում (1943-1953, դասատուներ` Մ. Քամալյան, Ե. Աբրահամյան) և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1953-1959, դասատուներ` Մ. Սարյան, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Ա. Նալբանդյան):
Երկար տարիների բեղմնավոր գործունեության հանրագումարը նկարչի` հայրենիքում և արտասահմանում կազմակերպված անհատական ցուցահանդեսներն են (Երևան, Լենինական, Մոսկվա, Բելգրադ, Վիեննա, Զալցբուրգ, Ավինյոն, Մանիլա, Բոստոն, Մանչեստեր, Ֆրեզնո, Լոս Անջելես և այլն):
Նկարիչն արժանացել է մի շարք մրցանակների ու պատվոգրերի. 1982 թ. արժանացել է Հայաստանի Վաստակավոր նկարչի կոչման, 1989 թ. պարգևատրվել է Արհմիության խորհրդի մրցանակով գրականության, արվեստի և լրագրության ոլորտում` <<Իմ մանկության աշխարհը>> նկարաշարի համար, 1994 թ. Ֆրեզնոյում պարգևատրվել է <<Լավագույն աշխատանք>> պատվոգրով:
Ռաֆայել Աթոյանի արվեստը մի յուրատեսակ ձոներգ է` նվիրված հայրենի բնաշխարհին ու նրա մարդկանց: Գեղանկարչական թարմ ու ինքնատիպ լեզվով, երբեմն փոքր-ինչ ոճավորված ու ընդհանրացված գծերով, նկարիչը մարմնավորում է իր մանկության նվիրական հուշերում ապրող ու մշտապես իրեն ուղեկցող հայրենի քաղաքի կերպարը, որն ամբողջանում է թեմատիկ ու ժանրային նկարներում, բնապատկերներում ու նատյուրմորտներում:
□Ցուցահանդեսն իմ սրտի խոսքն է, որ բերել եմ ասելու իմ սիրելի հայրենակիցներին: Լենինականը իմ հայրենի քաղաքն է, նրա սովորությունները, ժողովրդական թանկագին ավանդույթները, ապրածս մանկությունն այն աշխարհն է, որ սնել և շարունակում է սնել իմ արվեստը: Բոլոր պատկերները, որ դուք կտեսնեք իմ գործերում, ողողված են իմ ծննդավայրի, մանկության քաղաքի հուշերով և մարմնավորում, իրենց մեջ խտացնում են այն մեծ սերը, որ տածում եմ իմ անմոռաց, սիրելի քաղաքի և նրա` նույնքան սիրելի մարդկանց հանդեպ...□, - խոստովանում է նկարիչը:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 29-ը:

Վերադառնալ
dec-3
goris-2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: