ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ամանորին ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թատրոններում հանդիսատեսի պակաս չի եղել
09.01.2020

Ամանորի տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային հաստատությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Պետական կամերային երաժշտական, Երևանի խամաճիկների պետական, Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնները և Բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնը ներկայացումներով հանդես են եկել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
Այսպիսով, Ամանորի տոնական օրերին՝ 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թ․ հունվարի 3-ը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ հունվարի 1-7-ը), վերոնշյալ թատրոններն ունեցել են ընդհանուր 23.825 հանդիսատես:
Հիշեցնենք, որ այս Ամանորին՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն ունեցել են ընդհանուր 14.662 այցելու, որից 2․746-ը՝ մինչև 18 տարեկան:
«Շատ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը մեր քաղաքացիների ու զբոսաշրջիկների դրական ընկալեցին: Ամանորն ընտանեկան տոն է, ոգևորիչ է, որ շատերը գերադասել են այս տոնական օրերն իրենց ընտանիքի անդամների հետ անցկացնել մշակութային հաստատություններում»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: