ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին
15.11.2019

2019 թվականին լրանում է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակը:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն կնշանավորի նաև Էդուարդ Թադևոսյանի` քառյակի կազմում գործունեության 50-ամյակը, ինչպես նաև Ալեքսանդր Կոսեմյանի` քառյակում աշխատանքի 30-ամյակը:

Հոբելյանական համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ՝ երգչուհի Իրինա Զաքյանը, «Խաչատրյան» տրիոն, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին` իր քառյակի հետ, «Հովեր» պետական կամերային երգչախումբը:

Քառյակը կկատարի Կոմիտասի ստեղծագործությունները: 
Երեկոյի ընթացքում էկրանին կցուցադրվի տեսաշար` քառյակի գործունեության պատմության` հիմնադիր կազմի, նրան  միջազգային ճանաչում բերած կազմերի, վերջին տարիների ձեռքբերումների մասին: Կցուցադրվեն նաև շնորհավորական տեսաուղերձներ:

Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: