ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ
15.11.2019

2019 թվականի մարտի 3-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ (http://mincult.am/announcment-2-4804.html):

Ըստ հայտարարության` ընդունվել են հայտեր հետևյալ ուղղություններով.

ա) գեղարվեստական գրականություն

բ) հետազոտական աշխատանքներ՝

- հայ ժամանակակից գրականության քննադատություն

- հայ արվեստի և մշակույթի քննադատություն

- համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններ

Հետազոտական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են`

-       համապատասխանությունը հայտարարված ուղղությանը

-       արդիականությունը

-       գիտականությունը

-       անհրաժեշտության հիմնավորվածությունը

-       թարգմանության լեզուն և ոճը (թարգմանական հայտերի պարագայում)

Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափորոշիչներն են`

-       համապատասխանությունը հայտարարված ուղղությանը

-       կառուցվածքը

-       լեզուն և ոճը

-       օրիգինալությունը

Մասնագիտական խորհուրդն իրականացրել է ռիսկերի և համապատասխանության գնահատում՝ հաշվի առնելով ներկայացված նախագիծը, իրականացման ժամկետները, արդյունավետությունը և այլ բաղադրիչներ:

Հաղթողներն ընտրվել են մասնագիտական խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

Մասնագիտական հանձնաժողովի կազմում են`

Արքմենիկ Նիկողոսյան՝ գրականագետ

Զավեն Բոյաջյան՝ թարգմանիչ, կինոգետ

Հայկ Համբարձումյան՝ գրականագետ

Կարինե Խոդիկյան՝ արձակագիր, դրամատուրգ

Հասմիկ Հակոբյան՝ գրականագետ

Սիրանուշ Դվոյան՝ գրականագետ

Արմեն Սարգսյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Տաթևիկ Սուքիասյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Հասմիկ Խեչիկյան՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի Գրականության հանրահռչակման բաժնի պետ, գրականագետ (խորհրդի քարտուղար):

Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: