ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

2020 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը
15.11.2019

2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել 2020 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը ձևավորելու նպատակով (http://mincult.am/announcment-2-4939-page-1.html):

Ըստ ծանուցման՝ դրամաշնորհ է տրվում լրատվամիջոցների հետևյալ խմբերի նախա­գծերին.

  • ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցներ,
  • գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
  • մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:

ՀՀ մշակույթի նախարարի՝ 2019 թվականի մայիսի 15-ի N 229-Ա հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը քննել է ներկայացված հայտերը: Ֆինանսավորվել են ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր այն լրատվամիջոցները, որոնք պարտավորություն են ստանձնել.

1. լուսաբանել իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը

2. ներկայացնել ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, նրանց մշակութային գործունեությունը

3. ներկայացնել տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարած­մանը միտված քայլերը:

Պետական աջակցության բաշխման ցանկում ընդգրկվել են գրական և մշակութա­յին այն տպագիր և էլեկտրոնային պարբերականները, որոնք պարտավորություն են ստանձնել.

1. ապահովել հեղինակային որակյալ նյութեր

2. ունենալ արվեստագիտական և գրականագիտական, ինչպես նաև քննդատա­կան, վերլուծական հոդվածներ

3. ներկայացնել դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություն­ներ:

Ֆինանսական աջակցության բաշխումը կատարվել է ըստ նախագծերի նախահաշիվների և բովանդակության համապատասխանության, ինչպես նաև առաջարկվող հոնորարային ֆոնդի դիտարկման. թերթերի համար՝ մինչև 4800.0 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), ամսագրերի համար՝ մինչև 4800.0 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն), կայքերի համար՝ մինչև 4600.0 հազար դրամ (ներառյալ՝ ԱԱՀ-ն):

Հայտերը գնահատող մասնագիտական խորհրդի կազմում են.

Նաիրա Փայտյան` լրագրող

Լուսինե Հովհաննիսյան` արձակագիր, հրապարակախոս

Արքմենիկ Նիկողոսյան` գրականագետ

Լուսինե Եղիյան՝ բանաստեղծ

Արմեն Սարգսյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Տաթևիկ Սուքիասյան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար

Գայանե Դանիելյան՝ լրագրող

Հայկ Համբարձումյան՝ գրականագետ

Անի Հովնանյան՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ, գրականագետ (խորհրդի քարտուղար)

2020 թվականին «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով աջակցություն ստացող իրավաբանական անձանց ցանկը` այստեղ:

Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: