ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Խոնարհում Կոմիտասին. Լոնդոնում նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը
13.11.2019

Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի շրջանակում Լոնդոնի Քենսինգթոնի Սուրբ Քաթբերդ եկեղեցու կամարների ներքո նոյեմբերի 9-ին լոնդոնահայ համայնքում, աշխարհահռչակ տենոր և դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ և ջանքերով նշվել է Կոմիտասի ծննդյան 150-ամյակը:

Միջոցառմանը ներկա էին անգլիական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Փոլ Բեգոթը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Քենսինգթոնի քաղաքապետ Ուիլ Պակալը, դիվանագետներ, հյուրեր։

Միջոցառմանը հնչել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի ողջույնի խոսքը, ներկայացվել են Կոմիտասի երաժշտական ժառանգությունը, կյանքը, ինչպես նաև մեջբերվել են հայ և համաշխարհային մշակույթի մեծերի խոսքերը նրա ստեղծագործությունների մասին:

Համերգի երկրորդ հատվածում հայ դասական երաժշտությամբ հետաքրքրված ավելի քան 300 հոգանոց դահլիճը վայելել է Կոմիտասի մի շարք խմբերգային ստեղծագործություններ՝ մեներգիչների, պրոֆեսիոնալ անսամբլի, Քլինգեն երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սիփան Օլահի ղեկավարությամբ: Անսամբլը ներկայացրել է «Հայր մեր», «Սուրբ-սուրբ», «Հայրապետական մաղթանք» հոգևոր երգերի շարանը, ինչպես նաև՝ «Պուճուր աղջիկ», «Առավոտ լուսաբեր», «Յար ջան արի», «Գարուն ա» կոմիտասյան երգերի մարգարտահատիկները:

Միջոցառման շրջանակում, կոմիտասյան ստեղծագործությունների թեմաներով և ազգային տարազներով հանդերձավորված ձեռագործ տիկնիկների ցուցադրությամբ հանդես են եկել լիբանանահայ նկարչուհի Լիոնի Փիլարդը և տիկնիկների վարպետ Ալիս Մարտիրոսյանը:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: