- Նախարարություն
- Մշակույթ
- Ժառանգություն
- Համագործակցություն
- Հայտարարություններ
- Օրենսդրություն
- Պարգևատրումներ
- Հետադարձ կապ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2020 թ. Վենետիկում կայանալիք ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի (հայտերը ընդունվում են համադրողի կողմից ճարտարապետ(ների) և հայեցակարգի հետ միասին) ընտրության մրցույթի հայտագրում:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեի մրցույթի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.labiennale.org/en/architecture/2020:
Հայտագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2019 թ. դեկտեմբերի 12-ը labiennale@mincult.am հասցեի միջոցով ՀՀ կրթության, գիտության, մշակուկթի և սպորտի նախարարություն ուղարկել ինքնակենսագրություն (CV)` հայերեն և անգլերեն լեզուներով, ցուցադրության գաղափարի (կոնցեպտ) նկարագիրը և առաջարկվող ճարտարապետների անունները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թ. դեկտեմբերի 12-ը:
Կոնտակտային անձ՝ Մարիամ Գիգոյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մասնագետ, հեռ.՝ 011 52 39 40:
© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը,
տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով
օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության
աշխատակազմի թույլտվությունը:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: