ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կմեկնարկի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը
06.11.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը։  
ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև գործընկերության հաստատման ծրագիրը կշարունակվի մինչև նոյեմբերի 30-ը՝ նպատակ ունենալով ապահովել երաժշտական նախնական մասնագիտական կրթության ոլորտի բնականոն գործունեությունը, մշակութային կրթության համաչափ տարածքային զարգացումը և երաժշտամանկավարժական առաջավոր փորձի տարածումը։
Ծրագրի առաջին շրջափուլը կայացել է 2019 թ. հունիսին, որի ընթացքում ՀՀ մարզերի և Երևանի 20 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 աշակերտներ համերգային ծրագրերով հանդես են եկել քույր դպրոցներում, ծանոթացել մայրաքաղաքի ու մարզերի տեսարժան և պատմամշակութային վայրերին, իսկ մանկավարժների համար ստեղծվել են շարունակական համագործակցության և փորձի փոխանակման նոր հարթակներ:
Կից ներկայացվում է ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլի ժամանակացույցը:
Վերադառնալ
book-fest
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: