ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն աշխատանքային այցով ՉԺՀ-ում էր. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
01.11.2019

Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանի և չինական գրականության թարգմանությունների և ուսումնասիրությունների աջակցության կազմակերպության (CCTTSS) հրավերով, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը 2019 թ. հոկտեմբերի 27-30-ը աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր (Պեկին)` մասնակցելու հայ-չինական միջազգային թարգմանչական և զարգացման համաժողովին, ինչպես նաև ստորագրելու Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային մամուլի և հրատարակության կառավարչության միջև «Չինաստանի և Հայաստանի նշանավոր աշխատանքների թարգմանության և հրատարակման նախագծի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

Գործուղման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` մշակույթի, հրատարակչական գործի փոխանակման և համագործակցության ուղղությամբ: Պայմանավորվածության համաձայն` Չինական մշակույթի  թարգմանության և ուսումնասիրությունների աջակցության ցանցը և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ստանձնում են չինական և հայկական դասական, մանկական, ճանաչողական գրականության թարգմանության և հրատարակման, միմյանց երկրներում տարածման և հանրայնացման աշխատանքները: Չինաստանը` լինելով Ասիական դասականների թարգմանության ծրագրի անդամ, մշակութային նոր կապերի հաստատելու ջատագով է: Չինական կողմի առաջարկով կստեղծվի քաղաքակրթությունների հարթակ՝ մշակույթների ուսումնասիրման,  փոխանակման և փոխճանաչելիության համար: Առաջիկա 5 տարիներին կողմերը ակտիվորեն կիրարկանացնեն այս նպատակները, ինչը համագործակցության նոր հնարավորություններ կբացի ակադեմիական ուսումնասիրությունների, կրթության և փոխճանաչելիության համար:

Մեծ ուշադրություն կդարձվի մանկական գրականության թարգմանության և միմյանց երկրներում տարածման ուղղությամբ: Կմշակվի գրադարանային համագործակցության ծրագիր: Հայկական կողմը առաջարկել է մանկական գրականության հրատարակման ժամանակ ներգրավել երկու երկրների երեխաներին` նրանց վստահելով գրքերի փոխադարձ նկարազարդումները:

Վերադառնալ
book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: