ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոն. Հայաստան կայցելեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները
31.10.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը» Հայաստանում առաջին անգամ կանցկացնեն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը:

Փառատոնը կանցկացվի 2019 թվականի նոյեմբերի 1-9-ը, որի շրջանակում Հայաստան կայցելեն մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները, որոնք իրենց ուրույն ներդրումն ունեն համաշխարհային երաժշտարվեստում:

Այս յուրօրինակ ծրագրի նպատակն է հանդիսատեսին հնարավորություն տալ հանդիպելու մեր ժամանակի լեգենդներին և կենդանի կատարմամբ վայելելու նրանց երաժշտությունը. Տիգրան Մանսուրյան, Ցիգան Չեն, Քշիշտոֆ Պենդերեցկի, Ալեքսեյ Շոր, Գեորգս Պելեցիս, Ալեքսանդր Չայկովսկի, Կառլ Ջենկինս: Կոմպոզիտորների ստեղծագործությունները կներկայացնեն աշխարհում մեծ հռչակ վայելող այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Մարիո Բրունելլոն, Գիդոն Կրեմերը, Բորիս Բերեզովսկին, Դարիա Չայկովսկայան, Յուրի Բաշմետը և այլք:

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կներկայանա կոմպոզիտորներից յուրաքանչյուրին նվիրված առանձին համերգով, որի ընթացքում կհնչեն հեղինակների լավագույն սիմֆոնիկ ստեղծագործությունները:

Փառատոնը համախմբել է նաև հայաստանյան կոլեկտիվներին. աշխարհահռչակ մենակատարների հետ ելույթ կունենան Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի և «Այբ» դպրոցի երգչախմբերը:  

Վերադառնալ
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: