ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ կանցկացվի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ
08.10.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացնի «Արևմտահայ գրողներ» խորագրով մեկամսյակ` նվիրված արևմտահայ գրողներ Երվանդ Օտյանի 150, Լևոն Շանթի 150, Դանիել Վարուժանի 135, Զահրատի 95 ամյա հոբելյաններին:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում «Արևմտահայ գրողներ» խորագրի ներքո կբացվի Երվանդ Օտյանի, Լևոն Շանթի, Դանիել Վարուժանի, Զահրատի գրական ժառանգությունը ներկայացնող ցուցահանդես:
Պոեզիայի ժամ. «Ցեղին սիրտը» խորագրով արևմտահայ գրողների բանաստեղծությունների ընթերցումներով հանդես կգան գրադարանի ակտիվ ընթերցողները, Ռ. Մելիքյանի անվան ուսումնարանի, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողները:
«Արևմտահայ գրականություն» խորագրի ներքո գրականագետ Ս. Սրապիոնյանը կանցկացնի բաց դաս-դասախոսություն: Նախատեսվում է նաև «Երվանդ Օտյան-150,  Լևոն Շանթ-150, Դանիել Վարուժան-135, Զահրատ-95» զրույց-տեսություների շարք:
Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործությունը կանցկացվի ընթերցանություն-քննարկում ձևաչափով. կմասնակցեն գրադարանի բարձր տարիքի ընթերցողները:
Ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև «Գրիգոր Զոհրապի նովելները», Վահան Թոթովենցի` «Կյանքը հին հռովմեական ճանապարհին» ստեղծագործությունների քննարկումը, որին  կմասնակցեն թիվ 19 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
Հաջորդիվ կներկայացվեն նաև Սիպիլի, Զապել Եսայանի, Տյուսաբի, Հերանուշ Արշակյանի ստեղծագործությունները` «Արևմտահայ կին գրողներ» խորագրի ներքո:
«Արևմտահայ պոեզիա. խոսող գրքերը» խորագրի ներքո կներկայացվնեն` Մատթեոս Զարիֆյանի, Վահան Թեքեյանի, Միսաք Մեծարենցի, Դանիել Վարուժանի և արևմտահայ այլ գրողների ստեղծագործությունները:
Վերադառնալ
IBBY-october-31
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: