ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մեկնարկում է «Թատերական Գավառ» փառատոնը
16.09.2019

Սեպտեմբերի 16-23-ը Գեղարքունիքում կանցկացվի «Թատերական Գավառ» փառատոնը: Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնի բեմից թատերասեր հանրությունը հաղորդակից կդառնա թատերարվեստի զարգացումներին, մարզում կաշխուժանա թատերական կյանքը:
«Թատերական Գավառ» փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Գավառի Լ. Քալանթարի անվան թատրոնում:
Փառատոնի շրջանակում Երևանի, Վանաձորի և Գավառի թատրոնների մասնակցությամբ նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Ս. Նալբանդյանի «Հաղթանակի գենեզիս» (Համազգային թատրոն), Հ. Թումանյանի «Հենց էն Հուռին» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Ա. Շիրվանզադեի «Չար ոգի» (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոն), ըստ ռուս ժողովրդական հեքիաթների «Գայլն ու յոթ ուլիկները» (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Է. Րաֆֆիի «Իուարշայի սուրը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Ա. Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա» (Հ. Մալյանի անվան թատրոն), Ժ. Դադասյանի «Խաղ» (Մնջախաղի թատրոն), Հ. Բեգլարյանի «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Մ. Իշխանի «Կիլիկիո արքան» (Գավառի Լ․Քալանթարի անվան թատրոն)։
Միջոցառումն անցկացվում է Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ, «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի և Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ: Ներկայացումների մուտքն ազատ է:
Փակման արարողությունը` սեպտեմբերի 23-ին` ժամը 19:00-ին:
Վերադառնալ
IBBY-october-31
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: