ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կմեկնարկի «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշարը
09.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:19-ին կմեկնարկի «Պատմություն կերտելով» խորագիրը կրող հոբելյանական համերգաշարը:

Նախագծի շրջանակներում կկայանա 5 համերգ՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտորների հոբելյաններին:

Առաջին համերգը նվիրված է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ծննդյան 50-ամյակին: Համերգը կկայանա կոմպոզիտորների միության դահլիճում:

Հոկտեմբերի 3-ին ՀԲԸՄ համերգասրահում կնշվի կոմպոզիտոր Ջեննի Ասատրյանի ծննդյան 70-ամյակը, հոկտեմբերի 7-ին կոմպոզիտորների միության դահլիճում՝ Սոֆյա Ազնաուրյանի ծննդյան 60-ամյակը:

Նախագիծը կեզրափակվի ՀՀ ժողովրդական արտիստներ Գեղունի Չթչյանին (90 ամյակ) և Վլադիլեն Բալյանին (95 ամյակ) նվիրված համերգներով, որոնք կկայանան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ համապատասխանաբար նոյեմբերի 2-ին և 18-ին:

Վերջին 4 համերգները կմեկնարկեն ժամը 19:00-ին:

Բոլոր համերգների մուտքն ազատ է:

Վերադառնալ
tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: