ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Էստոնիայում
09.09.2019

Էստոնիայի Լաուլասմա քաղաքի «Արվո Պյարտ» կենտրոնում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի տղամարդկանց ազգային երգչախմբի համերգը՝ գլխավոր դիրիժոր Միկ Ուլեոյայի ղեկավարությամբ և մենակատար Իրիս Օյայի մասնակցությամբ, նվիրված՝ հայ նշանավոր կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին:

Միջոցառմանը մասնակցում էին Էստոնիայի խորհրդարանի անդամներ, Էստոնիայի մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, դեսպաններ և այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ, հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր:

Ծրագրում ներկայացված էին Կոմիտասի և ժամանակակից կոմպոզիտորներ Վաչե Շարաֆյանի և Վլադիմիր Ակոպովի անմահ ստեղծագործությունները: Դասական երաժշտության սիրահարներին այս հիանալի նվերը հնարավոր է դարձել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնության և Էստոնիայի մշակույթի նախարարության, «Արվո Պյարտ» կենտրոնի և Էստոնիայի հայ համայնքի աջակցության շնորհիվ:

Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է.

«Ես շատ ուրախ եմ բոլորիդ այստեղ տեսնել, քանի որ այսօր մենք նշում ենք հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակը: Այս հոբելյանը նշում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Մենք շատ ուրախ ենք, որ մեր գործընկերների օգնությամբ կարողանում ենք հանրությանը պատշաճ և բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանի մշակութային ժառանգությունը: Մենք երախտապարտ ենք Էստոնիայի մշակույթի նախարարությանը՝ միասին աշխատելու հնարավորության համար: Սա Էստոնիայում երրորդ, բայց ոչ վերջին իրադարձությունն է՝ ի պատիվ Կոմիտասի տարեդարձի»:

Համերգից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Անկախության օրվան:

Վերադառնալ
tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: