ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Կբացվի Արամ Իսաբեկյանի «Դիմանկարներ» խորագրով ցուցահանդեսը
08.09.2019

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում սեպտեմբերի 10-ին` ժամը 17:00-ին, կբացվի Արամ Իսաբեկյանի «Դիմանկարներ» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի կազմակերպիչն է «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը:

Արամ Իսաբեկյանը հայ գեղանկարչության վերջին տասնամյակների ամենաճանաչված հեղինակություններից է: Նա անցել է ստեղծագործական հարուստ ճանապարհ: Ստեղծագործական գերհագեցած և կտրուկ տրանսֆորմացիաներով բնութագրվող իր արվեստում նկարիչը դասական կանոններով ռեալիստական, մանրակրկիտ մշակվածությամբ առանձնացող դիմանկարներից, կոմպոզիցիաներից, ապա սյուրռեալիստական շեշտադրումներով պատկերումներից հասել է աշխարհի սեփական տեսողության ընդհանրացված ու վերացարկված նյութականացմանը:

Հատկապես դիմանկարի ժանրում Արամ Իսաբեկյանն արարել է մի շարք գլուխգործոցներ, որոնք հայ գեղանկարչության ոսկե ֆոնդի մասն են կազմում:

Ցուցադրությունում ընդգրկված են տարիների ընթացքում ստեղծած նշանավոր մարդկանց, ընկերների դիմանկարների շարքը:

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 25-ը:

Մուտքն ազատ է:

Վերադառնալ
IBBY-october-31
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: