ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մոսկվայում ավարտվեց գրքի միջազգային ցուցահանդեսը
08.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում ավարտվել է գրքի միջազգային ցուցահանդեսը։

Ի թիվս տասնյակ երկրների, հազարավոր հրատարակիչների, գրավաճառների, գրական գործակալների, գրողների, արվեստագետների ու, լրագրողների, ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությունը։ Բոլոր ներկաները հնարավորություն են ունեցել կապեր հաստատել, գնել և վաճառելու ստեղծագործությունների հեղինակային իրավունքներ, ծանոթանալ գրահրատարակչական նորություններին:

ԿԳՄՍ նախարարության պատվիրակությանը միացել են նաև «Զանգակ», «Էդիթ պրինտ», «Բուկինիստ» հրատարակչությունները, ինչպես նաև Մոսկվայի «Armbook» գրախանութը։

Ցուցահանդեսի շրջանակում միջոցառումների սրահում տեղի է ունեցել հանդիպում հայ ժամանակակից գրողների՝ արձակագիր Լուսինե Հովհաննիսյանի և բանաստեղծ Կարեն Անտաշյանի հետ: Հանդիպումը վարել է գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը: Գրողները, նախ, ներկայացրել են իրենց ստեղծագործությունների ռուսերեն հատվածական թարգմանությունները: Այնուհետև, միջոցառումը շարունակվել է քննարկման ձևաչափով։

Տաղավարում ներկայացվել են նաև վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքերը։

Հանդիպումների և քննարկումների ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հայ դասական և ժամանակակից գրողների գործերն օտար լեզուներով, մասնավորապես, հայկական ժողովրդական հեքիաթները ռուսերեն թարգմանելու վերաբերյալ։

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: