ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Երևանում կանցկացվի Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալեն
06.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 7-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվի «Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019-ը»: Միջոցառումն անցկացվում է ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ` Նունե Սարգսյանի հովանու ներքո:

Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:00-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում: Բիենալեի ծրագիրը բաղկացած է երկու բաժնից. մրցութային ցուցադրություն և հավելյալ ցուցահանդեսներ: Մրցութային ցուցադրությանը ներկայացված է 52 երկրից 227 արվեստագետի 327 աշխատանք:

Բիենալեի երկրորդ մասում նախատեսվում է ժամանակակից լեհական, չինական, գերմանական, ֆրանսիական, էստոնական և հայկական գեղարվեստական տպագրության ոլորտի ձեռքբերումները ներկայացնող 5 անհատական ցուցահանդես: Կներկայացվի լեհ արվեստագետ Տոմաշ Վինյարսկու (սեպտեմբերի 14-ից), հայ արվեստագետ Սամվել Համբարձումյանի (սեպտեմբերի 18-ից), չին արվեստագետ Մինյե Ժանգի (հոկտեմբերի 5-ից), գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի (հոկտեմբերի 25-ից), էստոնացի արվեստագետների մեկ խմբային (հոկտեմբերի 3-ից) և ֆրանսիացի արվեստագետ Բրիս Ամմար-Խոջայի (նոյեմբերի 1-ից) աշխատանքները:

Գեղարվեստական տպագրության երկրորդ միջազգային բիենալի ժյուրիի նախագահն է դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Օտրեբան (Լեհաստան), փոխնախագահը` Մարգարիտ Լեհմանը (Շվեյցարիա): Ժյուրիի անդամներն են` Հերբերթ Մայերը (Գերմանիա), Լիան Նգն (ԱՄՆ) և Սոնա Հարությունյանը (Հայաստան): Սեպտեմբերի 10-ին` ժամը 19:30-ին, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ ժյուրին կշնորհի մեդալներ` «Գլխավոր մրցանակ», «Առաջին մրցանակ», «Երկրորդ մրցանակ» և «Երրորդ մրցանակ» անվանակարգերում: Նախատեսված են «Հայաստան» համահայկական հիմնադրամի ու Ռուսական գիտամշակութային կենտրոնի «Հատուկ մրցանակները»:

Բիենալեի փակման արարողությունը տեղի կունենա «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, նոյեմբերի 7-ին` ժամը 19:00-ին:

Ազդագրերը ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: