ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մաեստրո Մանսուրյան. համերգաշար՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին
13.08.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշար՝  նվիրված Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին: Մաեստրոյի ստեղծագործությունները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կմատուցի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:  

Հոբելյանական համերգաշարը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում. կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը: 

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվեն Մանսուրյանի կամերային, իսկ սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանիները:

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրիի «Սև Բերդում» կրկին կհնչի Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը:  

Վերադառնալ
tumanyan-puppet-fest-sept-21
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: