ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Գողացված «Վռուբելի» վերադարձը». մեկ նկարի շրջիկ ցուցահանդես-լինոփորագրության վարպետության դաս
22.07.2019

Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածու), Թանգարանային կրթության կենտրոնի նախաձեռնությամբ և «Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ» Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի հովանավորությամբ` ս. թ. հուլիսի 27-ին, Մարիամ և Երանուհի  Ասլամազյան քույրերի պատկերասրահում կներկայացնի «Գողացված «Վռուբելի» վերադարձը» մեկ նկարի շրջիկ ցուցահանդես - կրթական ծրագրերի շարքը:  
Ծրագրի նպատակն է Ռուսական արվեստի թանգարանի  հավաքածուի  մեկ թանգարանային առարկայի` Մ. Վռուբելի «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության միջոցով մասնակիցներին փոխանցել գիտելիքներ 19-20-րդ դարերի գրականության, պատմության, մշակույթի, կերպարվեստի վերաբերյալ: Ֆիլմի, դասախոսության, «AR–հավելված իրականության» և անիմացիոն ֆիլմի միջոցով ծանոթացնել ստեղծագործության գրական-մշակութային արժեքին, հմտություններ հաղորդել նկարի տեխնիկա համարվող գրաֆիկայի տեսակների (մասնավորապես՝ լինոփորագրության) վերաբերյալ։
«Գողացված «Վռուբելի» վերադարձը» ծրագիրը, որպես լավագույն թանգարանային մարքեթինգի նախադեպ, փորձի փոխանակման միջոցով կներկայացվի հյուրընկալող թանգարանի աշխատակիցներին` զարգացնելով միջթանգարանային համագործակցությունը։
Վերադառնալ
book-fest
komitas-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: