ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացված բազմաթիվ ծրագրեր նոր որակ են հաղորդել մշակութային կյանքին. Նարինե Խաչատուրյան
18.07.2019

Հուլիսի 17-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում էր իր հիմնադրման 10-ամյակը:
Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը:
Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, արվեստագետներ և թանգարանային համայնքի ներկայացուցիչներ:
«Այսօր մենք տոնում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադրման 10-ամյակը: Մեր գերատեսչության անունից ջերմորեն շնորհավորում եմ կենտրոնի ողջ անձնակազմին, մաղթում մեծագույն հաջողություններ և ստեղծարարական մոտեցումներ, որն անշուշտ ձեր աշխատանքի հիմքում է: Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իմ ամենասիրելի մշակութային օջախներից է, այն մայրաքաղաքային է իր նորարարական մոտեցումներով, տարածքով, բնապահպանական միջավայրով: Այս տարիների ընթացքում կենտրոնի կողմից իրականացված բազմաթիվ ծրագրեր նոր որակ են հաղորդել մշակութային կյանքին: Ուզում եմ հիշել և շնորհակալություն հայտնել նաև լուսահոգի պարոն Ջերալդ Գաֆէսճեանին, ով 10 տարի առաջ հիմնեց և մեզ բոլորիս պարգևեց այս չքնաղ միջավայրը»,-իր խոսքում նշել է Նարինե Խաչատուրյանը և մեկ անգամ ևս շնորհավորել հոբելյանի առթիվ՝ մաղթելով նորանոր զարգացումներ և ձեռքբերումներ:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: