ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

«Լոռեցի Սաքոն» և «Մարոն» խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները նվիրված են Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
21.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված՝ հունիսի 27-ին և 30-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացնի «Լոռեցի Սաքոն» և «Մարոն» /պրեմիերա, մեկ գործողությամբ/ խորեոգրաֆիկ բալետային ներկայացումները:
«Լոռեցի Սաքոն» պարային ներկայացման մեջ Սաքոյի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, Շվեդիայի արքայական թատրոնի առաջատար բալետի արտիստ՝ Արսեն Մեհրաբյանը: Բեմադրող խորեոգրաֆ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան: Բեմադրող ռեժիսոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ Արամ Սուքիասյան, զգեստերի նկարիչ՝ Մովսես Խորենացու մեդալակիր Ռուբինէ Հովհաննիսյան:
Ազդագրերը ներբեռնել այստեղ:
Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: