ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Ամփոփվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Թեհրանի ոչ նյութական մշակութային ժառանգության կենտրոնի հետ համատեղ կազմակերպված դասընթացը
13.06.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի և ՀՀ ԱԳՆ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձաժողովի հետ համատեղ՝ ս. թ. հունիսի 5-11-ը, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցում անցկացվեց «Համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում» թեմայով դասընթացը:

Դասընթացին մասնակցեցին ոլորտի սկսնակ մասնագետներ, ուսանողներ, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերից, Երևանից:

Թեմայի շրջանակում մասնակիցներին տրամադրվեց որոշակի մեթոդական և գործնական խորհրդատվություն՝ հետագա աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: Ծրագրի իրականացումը միտված էր ոչ միայն Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրմանը, պահպանության, պաշտպանության և փոխանցման խնդիրների կարևորմանը, այլև համայնքներում այդ ժառանգության ճանաչելիությանը, տեղի ու դերի կարևորմանը, ինչպես նաև ոլորտի պահպանությամբ զբաղվող մասնագետների նոր սերնդի ձևավորմանը։

Դաշտային հետազոտական աշխատանք իրականացնելու նպատակով այցելություններ տեղի ունեցան ՀՀ Արմավիրի մարզի Բյուրական և ՀՀ Կոտայքի մարզի Հացիկ համայնքներում գործող «Տոնացույց» և «Արար» կենտրոններում, Բաղրամյան համայնքում գործող Լ. Գալչյան արվեստի դպրոցում. դասընթացի մասնակիցները ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներից հարցազրույցներ վերցրեցին, որոնց արդյունքները ամփոփվեցին դասընթացի տեսական հարցերին վերաբերող հատվածում:

Ակնկալվում է, որ դասընթացի արդյունքում, ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգութայն արժեքների ցանկերի կազզման հաստատված չափորոշիչների և ձևաչափերի համաձայն մասնակիցները հետագայում պարբերաբար ՀՀ համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրում կիրականացնեն՝ այդ կերպ նպաստելով համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը։
Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: