ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Նման համագործակցությունն առողջացնում է մշակութային մթնոլորտն ու միջավայրը. Արայիկ Խզմալյան
07.06.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցության շրջանակում բանկը կաջակցի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին, կիրականացվի հոբելյանական մի շարք հրատարակությունների տպագրություն, համերգային ծրագրերի և այլ միջոցառումների կազմակերպում:

Կոմիտասի ծննդյան 150-ամյակի միջոցառումների կազմակերպման շրջանակում, այսօր ստորագրվեց նվիրաբերության պայմանագիր` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի միջև: 

Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության անդամ Արմեն Գասպարյանը և «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը շնորհավորեց Արդշինբանկին` մեծագույն հոգևոր դեմքերից մեկի` Կոմիտասի հոբելյանին նվիրված միջոցառումների իրականացմանը մասնակցություն ունենալու համար. 

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնավոր կազմակերպության, գործարարի համար միայն պատվաբեր է մասնակից լինել այսպիսի կարևոր իրադարձությանը: Մեզ համար չափազանց կարևոր է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որովհետև յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի քաղաքակիրթ լինելու չափանիշներից մեկը հենց մասնավորի աջակցությունն է մշակույթի ոլորտին, ինչի կարիքը մենք շատ ունենք»,- իր խոսքում նշեց Արայիկ Խզմալյանը:

Կարևորելով համագործակցության այս մոդելը` նա ընդգծեց, որ որևէ միջոցառմանն աջակցելը չի նշանակում միայն այն հովանավորել. 

«Նման համագործակցությունն առողջացնում է մշակութային մթնոլորտը, միջավայրը, իսկ մշակույթի գերակայությունն ու դիրքավորումը հասարակության մեջ մարդկային հումանիստական արժեքների, հանդուրժողականության հաստատումն է, աշխարհում հավասարը հավասարի հետ հաղորդակցվելու գիտակցումը, և սա հասարակական լավատեսության կարևորագույն հանգամանք ու պայման է»:

Արդշինբանկի ներկայացուցիչ Արմեն Գասպարյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, նշեց, որ իրենց համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է այս հրավերը. «Հայ մշակույթի կողքին լինելը մեր բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում է: Համոզված եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական»,- նշեց Արմեն Գասպարյանը:

Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, շնորհակալություն հայտնելով Արդշինբանկին աջակցության համար, ընդգծեց, որ մեր ազգի համար մեծ նշանակություն ունի Կոմիտասի 150-ամյա հոբելյանը և Արդշինբանկի աջակցությունն ու հովանավորությունը նշանակալի դեր կունենա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացման հարցում: Նա նաև հավելեց, որ աջակցությունը լինելու է ոչ միայն «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնին, այլև Արդշինբանկի աջակցությամբ կիրականացվեն հոբելյանական մի շարք հրատարակությունների տպագրություն, համերգային ծրագրերի և այլ միջոցառումների կազմակերպում:

Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: