ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մեկնարկում է «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»
24.05.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ից հունիսի 15-ը կկայանա «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»:
Փառատոնի գործընկերներն են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Իր տեսակով հայ երաժշտարվեստում միակ փառատոնի նպատակն է հնարավորություն տալ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները մեկ միասնական հարթակի շրջանակում, հաղորդակից լինելու միմյանց, ինչպես նաև օգնել և օժանդակել նրանց հանրայնացնելու իրենց արվեստը:
Փառատոնի ընթացքում կհնչեն երկու տասնյակ հեղինակների կամերային ստեղծագործություններ:
Փառատոնի բացման համերգը կկայանա մայիսի 27-ին, ժամը 19:00-ին,  ՀԲԸՄ համերգասրահում.  կհնչեն Դ. Բալասանյանի, Ա. Մնացականյանի, Ա. Մարտիրոսյանի, Ա. Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ս. Աղամալյանի, Ք. Գրիգորյանի, Ա. Խանլարիի դաշնամուրային ստեղծագործությունները:
Հունիսի 8-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակուստիկ լաբորատորիայում կկայանա իմպրովիզացիոն երաժշտության երեկո. կմասնակցեն Դ. Բալասանյանը, Հ. Հակոբյանը, Մ. Դոլմազյանը և Վ. Հարությունյանը:
Փառատոնը կեզրափակվի հունիսի 15-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայանալիք կամերային երաժշտության համերգով. կհնչեն Ա. Բաբաջանյանի, Ա. Գրիգորյանի, Ջ. Մինասյանի, Մ. Առակյանի, Տ. Համբարյանի, Հ. Հակոբյանի, Դ. Բալասանյանի, Է. Յոլչյանի, Ա. Հարությունյանի և Ն. Երեմյանի կամերային ստեղծագործությունները:
Մուտքն ազատ է:       
Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: