ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգը կկայանա. Նազենի Ղարիբյան
22.05.2019

Ս. թ. մայիսի 26-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին նվիրված «Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգային ծրագիրը:

Համերգից առաջ՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը և համերգի կազմակերպիչները:

Նազենի Ղարիբյանի տեղեկացմամբ՝ համերգը նախաձեռնել են մասնավոր կազմակերպությունները: «Կազմակերպիչները դիմել են ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի հովանավորությունը խնդրելու նպատակով: Կառավարությունից էլ դիմել են մշակույթի նախարարություն և մեզանից կարծիք հարցրել համերգի մասին: Մենք դրական ենք գնահատել ծրագրի գեղարվեստական հատվածը՝ երգիչների, նվագախմբի մասնակցությունը և դրական եզրակացությունն ուղարկել ենք ՀՀ կառավարություն»,- նշեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Նրա հավելմամբ, մայիսի 21-ին ահազանգ է ստացել այն մասին, որ համերգը չի կայանալու, քանի որ կան խնդիրներ: «Իմ գնահատմամբ` խնդիրները վատ մենեջմենթի, սխալ հաշվարկների արդյունք են: Ստիպված էի միջամտել: Կազմակերպիչների հետ մի քանի ժամ տևած բանակցություններից հետո՝ այսօր հայտարարում ենք, որ համերգը կայանալու է»,- ընդգծեց Ղարիբյանը:

Գերատեսչության ղեկավարի համոզմամբ` այդ խնդիրը առիթ է ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն բացը, որը կա մշակութային դաշտում՝ օրենսդրական առումով. «Շատ արագ պետք է մշակել կատարողական արվեստի մասին օրենքը, որը կվերաբերի նաև համերգների կազմակերպմանը, լիցենզավորմանը»:

Նազենի Ղարիբյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց համերգի կայացմանը աջակցած «Իմ քայլը» հիմնադրամին և մյուս աջակիցներին:

«Քեզ համար, Հայաստան» խորագրով համերգը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:

Նշենք, որ Շառլ Ազնավուրի երգացանկից սիրված երգերի կատարումներով հանդես կգան ֆրասնիացի հայտնի աստղեր՝ Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Պատրիկ Ֆիորին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն, Սլիմանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:


Վերադառնալ
baker-jule-11
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: