ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Տեղի ունեցավ Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիս
17.05.2019

Ս. թ. մայիսի 17-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» միջոցառման բացմանը նվիրված մամուլի ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ԻԿՕՄ հայկական ազգային կոմիտեի տնօրեն Մարինե Հարոյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Ներկայացվեցին ՀՀ թանգարաններում օրվա շրջանակում անցկացվող միջոցառումները:

«Մեծ տոնակատարություն է լինելու թանգարանների սիրահարների համար: Չնայած մեծ հերթերին՝ բոլոր թանգարանները պետք է մարդաշատ լինեն, օրն էլ պետք է տոնական անցնի»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը: «Փորձում ենք թանգարանները ներկայացնել նոր մոտեցումներով, որպեսզի դրանք հնարավորինս շատ այցելուների գրավեն: Թանգարանները պետք է լինեն նաև կրթական հաստատություններ: Կարևորում ենք նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց այցը թանգարաններ, այդ նպատակով ծրագրում ենք իրականացնել շինարարական աշխատանքներ՝ վերելակներ կառուցելու համար»:

Մամուլի ասուլիսին հաջորդեց թանգարանային ոլորտում ավանդ ունեցած գործիչների և թանգարանային աշխատանքի կամավորների պարգևատրման արարողությունը: Շնորհակալագրերով պարգևատրվեցին «Հայ կամավորների բանկ» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Հաղորդակցվենք մշակույթին» ծրագրի կամավորները, պատվոգրերով՝ միջմշակութային կապերի ամրապնդման համար մի շարք թանգարանների աշխատակիցներ, իսկ թանգարանային ոլորտում զգալի ավանդի համար «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Հռիփսիմե Պիկիչյանը, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը, «ԳաՖէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանը պարգևատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալներով:

Լուսանկարները ներբեռնել այստեղ:

Վերադառնալ
print-biennale-november-7
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: