ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Մամուլի ասուլիս` նվիրված «Թանգարանների միջազգային օր և Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիային
16.05.2019

«Թանգարանների միջազգային օր և Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում ս. թ. մայիսի 17-ին, ժամը 12:30-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան, ինչպես նաև ՀՀ և ԱՀ թանգարաններում իրականացվող միջոցառումներին:
Բանախոսներն են` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Մամուլի ասուլիսին կհաջորդի պարգևատրման արարողությունը. ՀՀ մշակույթի նախարարության կողմից թանգարանային գործում զգալի ավանդի, թանգարանների հանրային դերի բարձրացման և միջմշակութային կապերի ամրապնդման համար ոլորտի մի շարք ներկայացուցիչներ կպարգևատրվեն:
Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: