ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում
15.05.2019

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թթ. համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի մայիսի 16-19-ը Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագրի մեկնարկը կտրվի ս. թ. մայիսի 17-ին, ժամը 16:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Կցուցադրվեն Նապոլեոն Օրդայի գրաֆիկական աշխատանքները և Բելառուսի Հանրապետության ազգային պատմության թանգարանի ժողովրդական արհեստների ու ստեղծագործության հավաքածուն:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման գալա համերգը կկայանա ս. թ. մայիսի 17-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Բելառուսի պետական ​​ակադեմիական պարային համույթի, Ալենա Լանսկայի և Իսկուհի Աբալյանի, «Աուրա» խմբի մասնակցությամբ:

Համերգի ընթացքում կներկայացվի նաև Բելառուսի զբոսաշրջային ներուժի մասին պատմող տեսանյութը:

Համերգին զուգընթաց թատրոնի նախասրահում կգործի «Դեպի լեռների և սրընթաց գետերի երկիր…» խորագրով ցուցահանդեսը` նվիրված Յանկա Կուպալայի արվեստին:

Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի ծրագիրը կեզրափակվի ս. թ. մայիսի 18-ին, ժամը 19:00-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության դահլիճում`«Բելառուսֆիլմ» ստուդիայի արտադրության «Պատերազմ. մարդ մնալ» ֆիլմի ցուցադրությամբ:

Վերադառնալ
crossroads-may-28
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: