ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

Համերգներ` նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին
25.03.2019

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվում է 2 համերգ` նվիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին:

Ս. թ. մարտի 21-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Ռ. Մլքեյան) տեղի է ունեցել «Չարենցի հետ» խորագրով համերգը: Ծրագրում հնչել են Տիգրան Մանսուրյանի խմբերգային ստեղծագործությունները՝ Եղիշե Չարենցի խոսքերով:

Համերգին հանդես են եկել մենակատարներ` Գուրգեն Բավեյանը (բարիտոն), Իրինա Զաքյանը (սոպրանո), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Սամվել Թոփալյանը (ասմունք):

Ս. թ. մարտի 26-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա «Յոթ խմբերգ» խորագրով համերգը` Ավետիք Իսահակյանի խոսքերով:

Համերգին հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Քրիստինե Սահակյանը (մեցցոսոպրանո), Արթուր Ավանեսովը (դաշնամուր), Յանա Մովսիսյանը (ալտ), Լուսինե Հակոբյանը (դաշնամուր), Բաբկեն Չոբանյանը (ասմունք):

Վերադառնալ
francofon
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: