ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեդիա
e-draft
e-gov
e-request
citizen

Պաշտոնական էլ. փոստ

39065470@e-citizen.am

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Գլխավոր

Նորությունների արխիվ

​​​​​​​Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ
20.03.2019

Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը նվիրված է ՀԱՖՆ-ի հիմնադիր դիրիժոր Արշակ Ադամյանի ծննդյան 135-ամյակին:
Նարեկ Հախնազարյանը կկատարի Էդվարդ Էլգարի հայտնի Թավջութակի կոնցերտը, որը կոմպոզիտորի ուշ շրջանի գլուխգործոցն է: Հախնազարյանը կնվագի Ջոզեֆ Գվարներիի՝ 1707 թվականին կերտած թավջութակով և Տուրտի, Ռոլանդի աղեղներով: Երկրորդ բաժնում կհնչի Լյուդվիգ վան Բեթհովենի թիվ 2 Սիմֆոնիան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Թոփչյանը, ով համերգին կժամանի Սիցիլիայից, որտեղ մարտի 15-ին և 16-ին ղեկավարել է Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը:
Նարեկ Հախնազարյանն այսօր իր սերնդի ամենափայլուն թավջութակահարներից է: 2011 թվականին Հախնազարյանը Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում փայլուն հաղթանակ է տարել` ստանալով Ոսկե մեդալ և Առաջին մրցանակ: Նարեկ Հախնազարյանը հանդես է եկել համաշխարհային լավագույն նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա հայտնվել է նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում. «Դեյլի Տելեգրաֆը» նրա կատարումը նկարագրել է այսպես. «տեխնիկայի և երաժշտականության զարմանալի համադրություն», «Վաշինգթոն փոստը» Նարեկին անվանել է «հասուն ֆենոմեն»:
Վերադառնալ
tumanyan-150
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

© 2004 - 2011. Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0010, Վազգեն Սարգսյան 3: